1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հունվարի 2019թ., 00:00
Պարգևատրում՝ աշխատավարձի 104,5 տոկոսի չափով. Պարգեւատրումներ Արարատի մարզում Իսկական «ստամբուլյան լեդիին» պետք չէ լպստել պաղպաղակը Տաշքենտում հայտնաբերել են 1 մլդ դոլար արժողությամբ գանձ «Մադրիդցիներն աշխարհում» հեռուստանախագիծն անդրադարձել է Հայաստանին (Տեսանյութ) ՍԱՍ-ի աշխատակցից զենքի սպառնալիքով փող պահանջած երիտասարդը հայտնաբերվել է Հնդիկներն արդեն կեղծ դոլարներ են տպում. «Սուկիի» եւ «Ջոնիի» մոտ հայտնաբերվել են կեղծ դոլարներ եւ փող տպող սարքեր Թբիլիսիում ծեծել են գեյ-բարի աշխատակիցներին Նարեկ Գուրուրյանը Ղազախստան էր մեկնել աշխատելու․ ինչ են պատմում նրա մասին ծննդավայր Սարուխանում Հարձակում՝ մոտ 2000 հայկական էլեկտրոնային փոստի և ֆեյսբուքյան հաշվի վրա Ինչքա՞ն է նստում մեկ ծառայողական մեքենան պետության վրա Վահան Կոստանյանը՝ Արարատ Միրզոյանի օգնական Մորուքը լավա, օգտակարա. Մկրտիչ Արզումանյան Բաշկիրցի դպրոցականը եւ ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռը(տեսանյութ) Թբիլիսիում ծեծել և կողոպտել են պատերազմի 93-ամյա վետերան Սերգո Միրզոյանին «Դեղին բաճկոնների» շարժման մասնակիցները հարձակվել են նկարահանող խմբի վրա և վնասել տեսախցիկը Այս գիշեր տեղի կունենա «արյունոտ» գերլուսնի ամբողջական խավարում Բրազիլիայի նախագահի որդուն կասկածում են փողերի լվացման մեջ Կամչատկայում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերքը Մեծ Բրիտանիայի թագուհին անգամ իր ամուսնու հետ օրերս պատահած վթարից հետո էլ երթևեկում է առանց ամրագոտու Արման Փաշիկյանն ապահովել է չեմպիոնի կոչումը առաջնության ավարտից մեկ տուր առաջ Պուտինին հնարավոր չէ զանգահարել Ադրբեջանն իրավունք չունի հրահանգել Ռուսաստանին. ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի ԱԳՆ-ին Սասուն Միքայելյանի ընկերոջ դուստրը եւ քաղաքապետի պաշտոնակատար դարձավ եւ պարգեւավճար ստացավ եւ անգամ դարձավ ԱԺ պատգամավոր Պուտինը մասնակցել է ավանդական «Մկրտության լոգանքին» Օրվա լուսանկարը. Հրազդան 2020 թվական Ընտանի կենդանիների համար հարկ. լինել, թե չլինել, այս է խնդիրը Ֆանտաստիկա՝ մտածում են Աֆղանստանում խաղաղություն հաստատելու մասին Արմավիրի մարզպետարանում շատ-շատ են չարչարվում Կոտայքի մարզպետի հուզառատ գրառումն իր կողմից տրամադրված աննախադեպ պարգեւավճարների կապակցությամբ Ելենա Աղաջանովան սպառնալիքներով լի նամակներ է ստանում մարդասպանի աջակիցներից Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են փողոցում ուրիշի մեքենան ջարդուխուրդ անող տականքներին (Տեսանյութ) «Խնդրում եմ կարգի հրավիրեք ստատուսագիր թաղապետի տեղակալին» Ամերիկացիները քրդերի դեմ կռվող քրդերին ժամանակակից զինատեսակներ են տրամադրել Սուլշերը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդում» եւ Մոուրինիոյինշատ բան բացատրեց Երկրաշարժ Ադրբեջանում Առանց Մխիթարյան «Արսենալը» վստահ հաղթանակ տարավ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Բաքվի հանրահավաքին մասնակցել է 2800 մարդ «Ռեալը» վերջապես գեղեցիկ հաղթանակ տարավ Բաքվից փող ստանալու համար բունդեսթագը նկատողություն է հայտարարել պատգամավորին. նա կարող է զրկվել մանդատից 25 միլիոն դրամը շահել է Աչաջրի նախկին գյուղապետը (Տեսանյութ) Սպիտակ տունը կոնգրեսականներին արգելել է օգտվել կառավարական ինքնաթիռներից Լեհաստանում քաղաքական գործիչներին սպառնալու համար 20 քաղաքացի է ձերբակալվել Քիմ Քարդաշյանը գրեթե ամբողջությամբ մերկ է նոր ֆոտոշարքում Ոստիկանները հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց (տեսանյութ) Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը Գերմանիայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների ու արաբների միջև Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին Ինտերպոլի նախկին նախագահի կինը Ֆրանսիայից ապաստան է խնդրել Ջեյմի Վարդին սարդ-մարդու հագուստով փորձել է վախեցնել մարզիչին (Տեսանյութ) Ինդոնեզիայում կինը հրկիզել է իր ամուսնուն՝ նրա բջջային հեռախոսից օգտվելու մերժման համար Մարադոնա. Ցանկություն ունեի պոկել նախկին ընկերուհուս գլուխը Տեսահոլովակ նկարահանելու համար Նոր Արբատը փակած Դավիթ Մանուկյանին եւ Կարենե Լազարյանցին 10 օրով ազատազրկել են Ավստրալիայում ռեկորդային շոգ է գրանցվել Ավելի քան 300 միգրանտներ պատի տակ փորվածքի միջոցով Մեքսիկայից ներթափանցել են ԱՄՆ Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը Ինչպես է պետք թեյ թրմել Կա ղարաբաղյան կարգավորման առաջընթացի դրական ազդանշան Կառավարությունը կազմավորվեց. Հայտնի են 12 նախարարների անունները Արարատի մարզպետի դեմ 3-րդ հայցն է ներկայացվել դատարան. «Սպառնաց, թե բան-ման կբացահայտեմ» Մեկ տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով. որքան կարժենա հացը Ծեծկռտուք ու կրակոցներ Երեւանի բակերից մեկում․ բոլոր մասնակիցները հայտնաբերվել են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը պաշտոն կստանա ԱԳՆ-ում Փաշինյանի «ախրաննիկ», ապա «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Նորատուսցի Ալիկի հետ մտերի՞մ է Նոր Մոսկվայում թալանել են գործարար Սերգեյ Ղազարյանի տունը Երեւանում մի խումբ երիտասարդներ ջարդուխուրդ են անում մեքենան, կրակում նրա ուղղությամբ․ վայրագություն օրը ցերեկով Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տրամադրել Ֆրանսիայում ձերբակալվել են հայկական մաֆիայի պարագլուխները Չորս ժամ եղանակի տեսությունի՞ց են խոսել. Շարմազանովը՝ Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին Կին պատգամավորները «կապրիզներ» ունեն. կարելի է ընդառաջել, բայց «երես տալ»՝ ոչ Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար է նշանակվելու Հակոբ Վարդանյանը Կամայական ազատումներ ու նշանակումներ՝ ՊԵԿ-ում. Քավոր ու մանկության ընկեր Դիմակավորված հատուկ օպերացիա Վանաձորում. բերման են ենթարկվել 10-ից ավելի քրեական անցյալով անձինք Դատաիրավական գռեհկություն Կոտրած տաշտակից անդին Պետք է կարողանալ ընդունել սխալն ու խախտումը Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց. դատարանը հրապարակեց որոշումը (Տեսանյութ) Գրին քարտ շահածներին կստուգի Պենտագոնը Իրանցիների փախուստի փորձ՝ «Նուբարաշենից»
Հարցում

Մեր տաղանդավոր երիտասարդները պետք է հնարավորություն ստանան ներկայանալ եւ ներկայացնել Հայաստանը աշխարհին. Արման Ղուկասյան

Երգի, երաժշտության , պարի տարբեր փառատոներ, միջազգային մրցույթներ , փորձի փոխանակման ծրագրեր…. Սա միայն մի մասն է ծավալուն աշխատանքի, որ իրականացնում է Հայաստանում եւ արտերկրում Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան: Կազմակերպությունը դեռ երիտասարդ է, հիմնադրվել է 2014 թվականին, բայց արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր ծայրերում: Մեր զրուցակիցը Կատարողականա արվեստի համաշխարհային ասոցիացիայի հիմնադիր տնօրեն Արման Ղուկասյանն է:

-Պարոն Ղուկասյան Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան գործում է ընդամենը չորս տարի եւ այդ ընթացքում հասցրել եք տարբեր մրցույթ – փառատոներ կազմակերպել ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի շատ երկրներում, որն է Ձեր հաջողության բանալին:
-Մեր առաջին միջազգային երգարվեստի եւ պարարվեստի մրցույթը <<Կովկասի առաջնությունն>> էր, որին մասնակցում էին 600 մասնակից՝ աշխարհի ութ երկրներից: Այդ ժամանակ չէինք էլ ենթադրում, որ նման առաջընթաց ենք ունենալու: Չորս տարում,սակայն, ասոցիացիան ահռելի քայլերով առաջ գնաց: Այսօր աշխատում ենք աշխարհի բոլոր ծայրերում: Ներկայացուցիչներ ունենք անգամ Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: Հաջողության բանալին պարզ է՝ ազնիվ ու սիրով արվող աշխատանք:

-Որո՞նք են հիմնական ուղղությունները, որով աշխատում է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան:
- Մենք կազմակերպում ենք տարբեր միջազգային փառատոներ եւ մրցույթներ, ոչ միայն Հայաստանում , այլեւ արտրերկրում: Ուղղությունները տարբեր են, մենք հարթակ կարող ենք տրամադրել տարբեր ոլորտների արվեստագետներին: Տարբեր ոճի երգ, երաժշտություն, պարեր…. Տարատեսակ մրցույթ փառատոներ ունենք, որ վերաբերում են արվեստի տարբեր ճյուղերին: Բոլոր մրցույթ- փառատոները, սակայն, մեկ ընդհանրություն ունեն: Մրցույթներին նախորդում է նախընտրական փուլը եւ բեմ են բարձրանում միայն արժանի մասնակիցները: Լավագույններին ընտրում է միջազգային ժյուրին: Մեր մրցույթներում հաղթանակը առաջընթացի ճանապարհ է դարձել շատ մասնակիցների համար: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան զբաղվում է մրցույթներում լավագույնս ներկայացած երիտասարդների հետագա պրոդյուսինգով եւ նրանք հնարավորություն են ստանում ներկայանալ արտերկրի լավագույն բեմերում: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի համար չափազանց կարեւոր է հայկական մշակույթի զարգացումն ու հանրահռչակումը: Միջազգային մրցույթները, փառատոները, կոնգրեսները աշխուժացնում են մշակութային մթնոլորտը Հայաստանում, նպաստում տաղանդավոր երիտասարդների ճանաչմանն ու առաջընթացին: Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան, մեր տաղանդավոր երիտասարդները պետք է հնարավորություն ստանան ներկայանալ եւ ներկայացնել Հայաստանը աշխարհին:

- Նշեցիք, որ միջազգային մրցույթ- փառատոներ եք կազմակերպում նաեւ արտերկրում: Մի փոքր զրուցենք նաեւ այդ մասին: Ինչպե՞ս դուրս եկաք միջազգային ասպարեզ եւ ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում դրսում:
-Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան միակն է Հայաստանում, որ միջազգային մրցույթ-փառատոներ եւ մշակութային կոնգրեսներ է կազմակերպում արտերկրում: Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Հայաստանում կազմակերպված մեր փառատոների ընթացքում ծանոթացանք տարբեր երկրներ ներկայացնող արվեստագետների հետ, որոնց հետ շարունակեցինք համագործակցությունը: Հպարտությամբ կարող եմ նշել, որ միջազգային մրցույթներ ենք կազմակերպել աշխարհի տարբեր անկյուններում՝ շուրջ վեց տասնյակ երկրներում՝ այդ թվում Վրաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Բալթյան երկրներում, Եվրոպայում…. 22 երկրում ասոցիացիան ունի պետական հովհանավորություն: Փառատոնային ծրագրերին ֆինանսապես աջակցում են տվյալ երկրի մշակույթի նախարարությունները, քաղաքապետարանները, պետական այլ կառույցները: Դա հնարավորություն է տալիս ապահովել հազարից ավելի մասնակիցների անվճար կեցությունն ու մրցույթներին մասնակցությունը տվյալ երկրներում: Ասոցիացիայի ներկայացուցիչները վճարում են միայն ուղեվարձը: Ասոցիացիային այսօր անդամագրվել է ավելի քան քառասուն հազար արվեստագետ, որոնք Հայաստանը ներկայացնում են աշխարհի ավելի քան հարյուր երկրում: Մեր մրցույթներին մեկ անգամ մասնակցած արվեստագտները հետագայում դառնում են ասոցիացիայի մշտական ներկայացուցիչը աշխարհի տարբեր երկրներում, սա նշանակում է մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ կանգ չենք առնելու:

- Ապագա պլանների մասին խոսենք, ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում
- Մեր ծրագրերը շատ են եւ հավակնոտ: Համարձակությունը գործի կեսն է նշանաբանով ենք շարժվում առաջ: Սեպտեմբերին նախատեսում են կազմակերպել երգի- պարի մրցույթ Լոնդոնում եւ լատինամերիկյան պարերի մրցույթ Չինաստանում: Երկու մրցույթն էլ ամենամյա կդառան: Նախատեսում ենք նաեւ հիմնել երգ -երաժշտության միջազգային ակադեմիա, որը մասնաճյուղեր կունենա աշխարհի տարբեր երկրներում ու Հայաստանում: Ակադեմիայում կդասավանադեն հայտնի երաժիշտներ: Ակադեմիայի լավագույն ուսանողները կդառանան ասոցիացիայի անդամ եւ կօգտվեն բազմաթիվ առավելություններից:

 

website by Sargssyan