Հայտնի խոհարարը բացահայտել է կատարյալ համբուրգերի գաղտնիքը
Հայտնի բրիտանացի շեֆ–խոհարար Գորդոն Ռամզին պատմել է, թե ինչպես է պետք պատրաստել կատարյալ համբուրգերը։
Ռամզին պնդում է, որ շատ կարևոր է ճիշտ միս ընտրելը։ Նա խճողակը պատրաստում է տավարի վզից կամ թիակից, որոնց մեջ մի քիչ կրծքամիս է խառնում։ Ձու ավելացնելով՝ խոհարարը խճողակից կոտլետներ է պատրաստում և մեկ օր թողնում է դրանք, նախքան գրիլի վրա տապակելը։
«Երբ կոտլետներն արդեն կրակի վրա են, գաղտնիքն այն է, որ հնարավորինս քիչ շարժենք դրանք,– բացատրում է Ռամզին։ Որքան շատ եք դուք դրանք շարժում, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք կփլվեն»։ Ընթացքում խոհարարը նույն գրիլի վրա տաքացնում է նաև հացերը և ցանցի վրա սոխն է դնում, որը նա կատարյալ համբուրգերի ամենակարևոր բաղադրիչներից է համարում։
Մինչ կոտլետները տապակվում են, Ռամզին դրանց վրա երկու կողմից հեղուկ կարագ է քսում։ Նրա կարծիքով, յուղի մեջ արժե սեփական շտրիխն ավելացնել, օրինակ՝ գինի կամ չիպոտլե։
Խոհարարի վերջին գաղտնիքը համբուրգերը ճիշտ հավաքելն է։ Բացի կոտլետներից այն կազմված է մի զույգ տապակած բուլկիներից, վրաներն առատ մայոնեզ քսած, հազարից, թարմ տապակած սոխից, պանրից և մի շերտ լոլիկից։ Համբուրգերը պետք է հավաքել, հենց որ կոտլետը հանում ենք կրակի վրայից, այդ պատճառով պետք է մնացած բաղադրիչները նախօրոք պատրաստել։