1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 նոյեմբերի 2018թ., 00:00
Նիկոլ Փաշինյանը չի դադարում զարմանալ եւ զարմացնել Հրապարակվել են արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները Երեխան ընկել է պտտվող ատրակցիոնից (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի պատասխանին սպասելիս «Տասներկուերորդ» քաղաքական ուժի պահանջ Իրանը երբեք գլուխ չի խոնարհի ԱՄՆ-ի առաջ Ծերությունից պաշտպանող դիետա Վրիպումների շարք՝ աֆրիկացի ֆուտբոլիստից Ովքեր են Ռուսաստանում ամանորյա միջոցառումների ամենաթանկ վարձատրվող աստղերը «Կյանք ու ազատություն» ԼՂՀ եւ ՀՀ Պաշտոնաթող նախագահի ինքնակենսագրական գիրքը «Կենտրոնի Կյաժը» իրեն մեղավոր չի ճանաչում Վանեցյանը հրաժարվեց մեկնաբանել գաղտնալսման հարցով սկանդալային գործի ընթացքը «Բուքմեյքերական գրասենյակները կարող են սկսել խաղադրույքներ ընդունել Լուկաշենկո-Փաշինյան մենամարտի վերաբերյալ» ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերին համարներ է տրամադրել Տնտեսությունն անկում է ապրում, սպառողական վարկերի թիվն էլ աճում Բելառուսը Ադրբեջանին սպառազինության նոր խմբաքանակ կմատակարարի Ուժային վարժությունները սրտի համար օգտակար են Հռոմում արգելվել է շատրվաններում լողալը, հարյուրապետի հագուստով շրջելը Գալկինի և Տիմատիի հայ վարսահարդարը լավագույններից մեկն է Ռուսաստանում Ինչպիսին է Գինեսի ռեկորդակիր վերելակը (Տեսանյութ) Չիկագոյում վերելակն ընկել է երկնաքերի 95-րդ հարկից Գվատեմալայում հրաբխի ժայթքման պատճառով տարհանում է կատարվում Վիտամին D-ի պակասը հղիների մոտ կարող է ազդել պտղի հետագա զարգացման վրա Ինչպես սնվել գրիպի դեպքում Մեծ քանակությամբ ջրի օգտագործումն առողջության համար վնասակար է Ինդոնեզիացի կինն ապացուցել է ղեկավարի կողմից ոտնձգությունների փաստը և կալանքի դատապարտվել Քթի լցվածության դեպքում 8 լավագույն մթերքները Ռիհանայի մերկ լուսանկարները համացանցում են հայտնվել Մելանյա Թրամփի մեկօրյա այցը Տորոնտո կազմել է 174 000 դոլար Նիկոլ Փաշինյանը զարմացրեց նաեւ քյավառցիներին Ալեքսիս Օհանյանի թիմը Ամեն օր սափրվող տղամարդիկ ավելի երկար են ապրում Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել բանտում Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ) Էլեկտրոնային սարքով փորձ է արվել բանկոմատներից խոշոր գումար հափշտակել Թրամփն ասել է, թե ինչին պատրաստ չէ ԱՄՆ-ն Կառավարության նոր նախաձեռնությունն ուղղակիորեն հարվածելու է ամենաանապահով խավի գրպանին (Տեսանյութ) Վառելիքի գների աճի հակառակորդներն սկսել են շրջափակել վառելիքի պահեստարանները Դմիտրի Ալենիչեւը ձերբակալվել է (Տեսանյութ) Ընտանեկան վիճաբանություններից հոգնած 43-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել Հռոմի պապը սեղան է նստել մոտ 1.500 կարիքավորի հետ (տեսանյութ) Բողոքի ցույցեր, ձերբակալություններ Իրանի Շուշ քաղաքում Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում Անմոռանալի թռիչք. լեհական ավիաընկերության ուղևորներն ինքնաթիռի թռիչքն ապահովելու նպատակով գումար են հանգանակել պահեստամաս ձեռքբերելու համար Թուրքերն Աֆրինում հայտարարել են պարետային ժամ Ադրբեջանն ու Բելառուսը Թուրքիայում հիմնում են համատեղ գործարան ԵՊՀ ուսանողները պահանջում են քայլեր ձեռնարկել ու վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին Արտագնա աշխատողների աշխատածից հարկ գանձելու մտքի հեղինակը հաստատ ուղեղի բորբոքում ունի «Բելառուսը ձեզ սպասում էր». Լուկաշենկոն՝ Մինսկում գտնվող Ալիևին Միջադեպ՝ Փաշինյանի հեռանալուց հետո. քաղաքացուն թույլ չտվեցին ծրարը հանձնել Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) Արքայադուստր Դիանայի խորամանկությունները, որոնք նրա ոճը անկրկնելի էին դարձնում Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն տուժող է ճանաչվել Ինչպիսին է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը Վլադիմիր Պուտինը մեկնում է Թուրքիա «Խոպանից» եկած գումարները կհարկվեն Վրաստանի իշխանությունները կմարեն «սեւ ցուցակի» քաղաքացիների բանկային պարտքերը Կիևում հարձակվել են տրանսգենդերների իրավունքներին նվիրված քայլարշավի մասնակիցների վրա «Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ». թուրք դեսպանը հերքել է լուրերը Թուրքական բանտերում 6 ամսականը չլրացած երեխաներ կան Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ (Տեսանյութ) MMA-ի մենամարտը տեւել է 11 վայրկյան Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից հետո Մալիբուն «գունագեղ» քաղաքից վերածվել է «մոխրագույն» քաղաքի (տեսանյութեր, լուսանկարներ) Նիդեռլանդներից ու Բելգիայից անօրեն ճանապարհով 240 մլն եվրոյի տանձ է ներկրվել Ռուսաստան Օգտատերերին զվարճացրել է թմրավաճառի՝ ոստիկանության հրապարակած լուսանկարը Մոսկվա-Անթալիա չվերթից հեռացրել են խռովության պատճառ դարձած ուղևորին Իրաքը և Իրանը մտադիր են զարգացնել երկկողմ առևտուրը Գերմանացի բժիշկները պարզել են կաթով թեյի վնասակար հատկությունները «Իմ քայլի» ցինիզմը արդեն անցել է բոլոր սահմանները Իլհամ Ալիեւը Մինսկում է Բյուջեի ընդունումը հարցականի տակ է Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում Վրաստանի փոխնախարարը վթարի է ենթարկվել եւ հոսպիտալացվել կողերի կոտրվածքներով Ամերիկյան թռչնամսի տրանզիտը ՌԴ տարածքով կարգելվի Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին Որսորդը սպանել է մի եղջերուի, որի եղջյուրների մեջ խրված դիակ կար Femen-ի ակտիվիստները փորձել են խափանել Ֆրանկոյի մահվան տարելիցի միջոցառումը Մադրիդում (տեսանյութ) Ռուսաստանի շուկայում սպասվում է երշիկի գների բարձրացում Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների չորրորդ քարավանը Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 445 բեռնատար Խոշոր վթար Բագրատունյան փողոցում. բախվել են 4 մեքենաներ, այդ թվում «ԳԱԶել»
Հարցում

Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին. Տիգրան Ավինյան

Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին: Այս մասին օրերս հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաղորդում է Econews.am-ը:

Ավինյանը մասնավորապես, նշել է. «Այս պահին հանքարդյունաբերության ռազմավարություն է մշակվում: Ես կարծում եմ, որ մենք ոլորտում եւ օրենսդրության մեջ ունենք լրջագույն բացեր, որոնք կառավարության լուծելիք խնդիրն են: Բնապահպանության նախարարության հետ, միջազգային փորձագետների ներգրավմամբ լուծում ենք այդ երկու հարցերը՝ օրենսդրության եւ ռազմավարության: Ունենք խնդրահարույց կետեր, ինչպես տեղյակ եք եւ պետք է փորձենք գնալ խնդիրները լուծելու ճանապարհով: Մի կողմից պետք է հաշվի առնել բնապահպանական խնդիրները, մեր առողջությունը, մեր սերունդների առողջությունը եւ մյուս կողմից նաեւ որոշակիորեն բալանսավորել տնտեսության զարգացման կոմպոնենտով»,- այս մասին օրերս հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վերջինս անդրադարձել է ՀՀ-ում այս պահին կրիտիկական եւ վիճելի կարգավիճակ ունեցող երեք հանքավայրերի ճակատագրին: Խոսքը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի, Ամուլսարի ոսկու հանքավայրի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մասին է:

«Երեքն էլ շատ-շատ լուրջ խնդիրներ ունեն: Տարբեր են խնդիրները. Թեղուտի մասով կարող եմ ասել, որ այնտեղ պոչամբարի հետ կապված լուրջ խնդիր ունենք, նաեւ սնանկացման գործընթաց է գնում ՎՏԲ բանկի հետ: Այս փուլում այդ բանակցություններն են ընթանում եւ կառավարման կազմն է փոխվում:

Ալավերդու պղնձաձուլական գործարանը բավական ցածր արդյունավետությամբ է աշխատում եւ շատ մեծ վնասակարությամբ հենց Ալավերդու բնակչության համար: Այն իր տրամաբանական շարունակությունը պետք է ունենա ավելի մեծ պղնձաձուլարանի պրոյեկտում, որը մոտավորապես տասնապատիկ անգամ ավել հումք պետք է օգտագործի, բայց որը նաեւ կունենա լուծված ծծմբական թթվի խնդիրը:

Ինչ վերաբերում է Լիդիանին. Ամուլսարի հետ կապված մենք այս պահի դրությամբ անցկացնում ենք փորձաքննություն, որպեսզի հասկանանք, թե որքանով է համապատասխանում իրականությանն այն հայտարարությունները, որոնք արվել են տարբեր բնապահպանների կողմից, տարբեր փորձագետների կողմից»,- մանրամասնեց նա:

Լրագրողի հարցին, թե միջազգային ազդակները (նկատի ունենալով մի քանի երկրների դեսպանների հայտարարությունները) Կառավարությանը չե՞ն ուղղորդում արդյոք, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ոչ, չեն ուղղորդում: Մենք ելնում ենք մեկ սկզբունքից. բնապահպանական խնդիրները մեզ համար առաջնային են, բայց եւ այնպես, եթե բնապահպանական խնդիրները չեն ապացուցվում, այլ զուտ ենթադրությունների ու ոչ հիմնավոր փաստարկների վրա են հիմնված, չենք կարող կանգնեցնել նաեւ տնտեսվարողին, որովհետեւ դեռեւս շատ կոնկրետ փաստարկ, փաստ եւ ապացույց չունենք մենք, որը մեզ թույլ կտա հայտարարել, որ բնապահպանական աղետ է մեզ սպասվում:

Կան հայտարարություններ, որ կարող է ունենալ ազդեցություն Սեւանի վրա, Ջերմուկի ջրերի վրա, բայց այդպիսի ապացույց մենք չունենք: Ունենք 9000 էջանոց ՇՄԱԳ կոչեցյալը, որն արվել է Լիդիանի կողմից: Մենք ինքներս այս փուլում այդ փորձաքննությունն ենք իրականացնում, մենք ասելով միջազգային փորձագետների, այդ ոլորտում կայացած ընկերությունների ներգրավմամբ»:

website by Sargssyan