Գիտնականներին հաջողվել է «սպանել» ՁԻԱՀ–ը՝ ցողունային բջիջների օգնությամբ
Բարսելոնայի IrsiCaixa ինստիտուտի գիտնականները
հայտարարում են, որ առաջին անգամ հակառետռովարակի համակարգային բուժման
փորձարկումները տվել են իրենց արդյունքը. հաջողվել է հիվանդների արյան և
բջիջների միջից ամբողջությամբ հանել ՁԻԱՀ–ը։ Ցողունային բջիջների
փոխպատվաստում անցած վեց հիվանդների մոտ արյան մշտական ստուգումները ցույց
են տվել, որ արյան և բջիջների մեջ վարակ չի հայտնաբերվել, իսկ հիվանդներից
մեկի մոտ անալիզը նույնիսկ հակամարմիններ չի հայտնաբերել։
Նշվում է, որ ցողունային բջիջների
փոխպատվաստման լիարժեք կուրսը 18 ամսվա ընթացքում է տեղի ունենում, իսկ
հակավարակային նյութի պատրաստման համար օգտագործում են պորտալարից վերցված արյունը և ողնուղեղի հեղուկը։
Գալիք մի քանի ամիսների ընթացքում բժիշկները
հետևելու են առաջին հիվանդին, որը ենթարկվել է այս վիրահատությանը։ Եթե
փորձի արդյունքները հաստատվեն, ապա միլիոնավոր մարդիկ հավերժ կազատվեն այս
հիվանդությունից։