Ինչի մասին կարող է վկայել մատների երկարությունը
Կանայք, որոնց մատնեմատը ցուցամատից երկար է լինում, շատ հաճախ լեսբուհիներ են լինում՝ գրում է Daily Mail-ը։
Նախորդ ուսումնասիրությունների համաձայն՝ մատների երկարության
տարբերությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը կարող են կապված լինել
տեստոստերոնի ներարգանդային ազդեցության հետ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու
սեռական կողմնորոշումը որոշվում է արգանդում և կախված է այն բանից, թե
որքան արական հորմոն է ազդում պտղի վրա, և թե ինչպես է պտղի մարմինը
արձագանքում այդ հորմոնին: Նրանք, ովքեր ենթարկվում են տեստոստերոնի ավելի
բարձր մակարդակի, ավելի հավանական է, որ ունենան բիսեքսուալ կամ միասեռական
կողմնորոշում: Քանի որ հորմոնալ մակարդակի և մատների երկարության միջև
անմիջական կապ կա, ապա, ձեռքերին նայելով, կարելի է պատկերացում կազմել
մարդկու սեռական կողմնորոշման մասին: