«Միսս Լիբանան»-ը հակառակորդուհու հետ գրկախառնվելու համար զրկվել է տիտղոսից
«Միսս Երկրագունդ Լիբանան»-ի կազմակերպիչները զրկել են տիտղոսից հաղթողին՝
իսրայելցի գեղեցկուհու հետ գրկախառնված լուսանկարվելու համար՝ տեղեկացնում է
Daily Mail-ը։
Ֆիլիպիններում անցկացվող մրցույթին Լիբանանը ներկայացրել է 26-ամյա
մոդել Սալվա Աքարը։ Նրա հայրենակիցներին զայրացրել է լուսանկարը, որում
աղջիկը գրկախառնված կանգնած է «Միսս Երկրագունդ Իսրայել» Դանա Զրեյքի հետ։
Մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ կտրականապես դեմ են
Իսրայելի հետ հարաբերություններին։ Նրանք հրաժարվել են հավատալ Աքարի
խոսքին, որ ինքը չի իմացել, թե ում հետ է լուսանկարվում։ Մոդելը հայտարարել
է, որ շարունակելու է մասնակցել մրցույթին առանց տիտղոսի։