Էրդողանը կրկին քնել է հանդիպման ժամանակ (տեսանյութ)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նիրհել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպման ժամանակ:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է չափազանց հոգնած տեսք ունեցող Էրդողանը պարբերաբար փակում աչքերը, այնուհետև փորձում չքնել: Մի քանի վայրկյան Թուրքիայի նախագահը կարծես ամբողջովին նիրհում է:
«Եթե դուք կարծում եք, որ ձանձրալի աշխատանք ունեք, նայեք Էրդողանին: Նա նորից քնել է հանդիպման ժամանակ: Այս անգամ՝ Մոլդովայի նախագահի հետ հանդիպմանը», - տեսանյութին կից նշվել է ռուսական HTB հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ նման միջադեպ Էրդողանի հետ պատահել էր նաև անցյալ տարի՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը: