Թուրքիայում ձերբակալել ու կարճ ժամանակ անց ազատ են արձակել ադրբեջանցի հայտնի «օրենքով գողին»
Թուրքիայում ձերբակալել ու կարճ ժամանակ անց ազատ են արձակել ադրբեջանցի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովին, որը հայտնի է նաև Լոտա Գուլի մականունով, գրում է ադրբեջանական haqqin.az կայքը:
Նշվում է, որ թեև Միգրացիոն վարչությունը որոշում է կայացրել Գուլիին արտաքսել Ադրբեջան, թուրքական դատարանը չեղարկել է այդ որոշումը, ավելին՝ Թուրքիայում մնալու համար ադրբեջանցի հայտնի «օրենքով գող»-ն այժմ որևէ իրավական արգելք չունի և շարունակում է բնակվել Ստամբուլում:
Նշենք, որ Գուլին իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Ադրբեջանից մեկ այլ հայտնի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևի սպանությունից հետո: