Ադրբեջանում լրտեսության համար կասկածվող օտարերկրյա քաղաքացու են ձերբակալել
Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է երկրում օտարերկրյա լրտեսի ձերբակալության մասին: Գերատեսչությունից հայտնել են, որ օտարերկրյա քաղաքացի Բահրամ Հասանզադան օտարերկրյա հատուկ ծառայությունների պատվերով լրտեսությամբ է զբաղվել «ի վնաս Ադրբեջանի պետանվտանգությանը», գրում է minval.az-ը:
Հաղորդում է, որ Բահրամ Հասանզադան ձերբակալվել է ադրբեջանական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ: Նրա դեմ քրեական գործեր են հարուցվել, այդ թվում՝ լրտեսության հոդվածով: Նա կալանավորվել է:
Նա, ըստ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության, օտարերկրյա հատուկ ծառայությունների պատվերով հետախուզական տվյալներ է հավաքել ադրբեջանցի զինծառայողների, ռազմավարական ռազմական օբյեկտների, ռազմական տեխնիկայի, ինչպես նաև Ադրբեջանի պետանվտանգության ու պաշտպանական կարողությունների մասին: