Ադրբեջանի անվտանգության ծառայությանն Ալիեւը նոր լիազորություններ է շնորհել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոր լիազորություններ է շնորհել երկրի Պետական անվտանգության ծառայությանը: Ադրբեջանի Քրեական օրենսգրքում արդեն համապատասխան փոփոխությունն ուժի մեջ է մտել:
Այսուհետ ռադիոակտիվ նյութերի եւ ծովում գտնվող նավթահանքերի պլատֆորմների հետ առնչություն ունեցող գործերով զբաղվելու է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը: