Հոլիվուդում տեղադրվել է Ռիչարդ Բրենսոնի աստղը
Հոլիվուդում բացվեց բրիտանացի ձեռնարկատեր, Virgin Records ձայնագրային
ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնի աստղը: Մեծահարուստ Բրենսոնի Virgin
Group կոռպորացիայում հիմա մոտավորապես 400 ընկերություն է ընդգրկված: Նա
պլանավորում է տիեզերք ուղարկել առաջին զբոսաշրջիկերին:
Հոլիվուդում իր աստղի բացմանը Ռիչարդ Բրենսոնն ասել է. «Մենք հուսով ենք
մոտ ապագայում ուղևորվել դեպի աստղերը, իսկ հիմա լավ է, որ ես աստղ ունեցա
այստեղ՝ երկրագնդի վրա»: