1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 մարտի 2019թ., 00:00
Այս տարի անպայման հաղթելու ենք, Թուրքիայում քրդերը մեծ շուքով տոնել են Նովրուզը ԱՄՆ պետքարտուղարը Երուսաղեմում այցելեց Հարության տաճարի հայկական մաս եւ մոմ վառեց 37-ամյա թուրքին, Ուտրեխտում հրաձգության հետ կապված, ահաբեկչության մեղադրանքներ են ներկայացվել Ելենա Ստեպանենկոն զարմացրել է Պետրոսյանին. թաքցրել է մոտավորապես կես մլն դոլար 2019թ. վերջին գերլուսինը համընկել է գարնանային գիշերահավասարի հետ (լուսանկարներ) Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը Սարաեւոյում է (ֆոտո) Ովքեր են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտ է ներկայացրած 23 թեկնածուները Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է հնարավոր լինել միայն հակամարտության բոլոր կողմերի ներգրավվածության դեպքում Հարձակվել է նախկին զոքանչի վրա, գլուխը հարվածել պատերին, սպառնացել դանակով, հափշտակել ոսկեղեն ու փախել Արթուր Ջավադյանը կառավարության անդամներին ապակողմնորոշում է. գրավատան ներկայացուցիչ Երևանի թիվ 114 դպրոցի մոտից հոսպիտալացվել է դանակահարված 2 երիտասարդ Ստաս Միխայլովը մայրիկի ծննդյան օրը նշել է շքեղ հյուրանոցում «Անհամբեր, սրտատրոփ սպասումներով մեր երկրորդ հրաշքին». Լուսինե Թովմասյան Շիրխանյանը ռազմաճակատի համար նախատեսված գումարները դրել է գրպանն ու ասել՝ գրպանս կասա է. Արամ Հարությունյան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնում է Վրաստան Բրիտանիան առանց գործարքի Brexit-ի դեպքում մտադիր է մարտի 25-ին գործողությունների ծրագիր գործարկել «Ժպտում են կա՛մ շատ խելացիները, կա՛մ խելագարները». Լիլի Մորտոյի գայթակղիչ լուսանկարը Ելակը գլխավորել է պեստիցիդների ամենաբարձր պարունակությամբ մթերքների ցանկը «Թեւոսիկի» եղբոր սպանության համար 25 տարով ազատազրկված «Իսոն» հացադուլ է հայտարարել Սպանող ալիքները ավելի մեծ ու մահաբեր են դարձել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է զորամասեր Թուրքիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է գրանցվել Խոշոր չափերի յուրացման դեպք «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում Երևանի ամենաբարձրահարկ՝ 32 հարկանի շենքը կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանում. Արսեն Քարամյան (լուսանկարներ) Ինչպես է Բալիում ուժգին ալիքը հարվածում կին զբոսաշրջիկին (Տեսանյութ) Շվեյցարիայում հայտնաբերել են տանը քնած վրացի գողերի Նախագահն իր տիկնոջ հետ զբոսնել է գարնանային ջերմ եղանակին Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում անհայտ անձինք վնասել են 4 մզկիթ ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի ուսման վարձերը վճարել 4 ամիսների ընթացքում Սրեբրենիցայի ջարդերի զոհերի հարազատները ողջունում են Կարաջիչի դատապարտումը ցմահ ազատազրկման Հնդկաստանում ավարտվել է Հոլի գունագեղ փառատոնը Լեհաստանի նախագահը Պուտինին չի հրավիրել Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի հանդիսություններին Մանվել Բադեյանին պատկանող «Եվրոստան Ույուտ»-ը հարկային արտոնություն ստացավ Պարզվել է «Հայինկասացիա» ՓԲԸ–ից առանձնապես խոշոր չափերով առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը Ստամբուլում քաղաքային ավտոբուսը մխրճվել է անցորդների բազմության մեջ, կա 3 վիրավոր (տեսանյութեր) Ժուռնալիստների միության շենքի տարածքների վարձակալման պայմանագրով քրեական գործեր են հարուցվել. փաստաբան ՊԵԿ պաշտոնյայի նվերը գործարարներին՝ թանկ է նստել պետության վրա Ամստերդամում կարգելվի զբոսաշրջիկներ տանել կարմիր լապտերների թաղամաս Հայազգի գործարարը գլխավորել է Forbes-ի՝ ամենամեծ եկամուտն ունեցող ռուս միլիարդատերերի ցանկը «Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյան Թող 100 աշակերտ ձեր դպրոցից պակասի՝ մարզպետարանում ասել են Ավշարի դպրոցի ուսուցիչներին Ինչպես նշել Քաղաքացու օրը. Փաշինյանն առաջարկում է հանրային քննարկումներ ծավալել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրով վարկի տոկոսադրույքը կնվազեցվի 0.5 %-ով Փարիզի մոտ անցկացվում է ոստիկանական հատուկ գործողություն Նորածին «Սուպերմենը». ավստրալացին որդու լույս աշխարհ գալուց վայրկյաններ անց նրան արտասովոր դիրքով է լուսանկարել Ղազախստանի մայրաքաղաքի անվանափոխման կողմնակիցների ու հակառակորդների միջև քաշքշուկ է տեղի ունեցել Ինչ որ ասվեց պարզ էր չէ՞, դադարեցրեք քննարկումը, կգնաք ու կիրականացնեք այն, ինչ ասվեց. վարչապետի կոշտ արձագանքը ԱՄՆ-ն Թուրքիային սպառնացել է F-35-ի մատակարարումների դադարեցմամբ Մինչև վերջ էլ գնալու ենք, երկաթգիծը կփակենք. Զարթոնք համայնքի բնակիչները պահանջում են գյուղապետի հրաժարականը Ավստրալիայի հյուսիսին հզոր ցիկլոն է մոտենում, արտակարգ դրություն է հայտարարվել Ինչո՞ւ գնաց, հանդիպեց մեկի հետ, որը 1.5 ամսից թոշակի է գնալու Եվրոպայում հույներն ամենաուշն են արթնանում առավոտյան Հայաստանի ժուռնալիստների միությունը կորցրեց իր տարածքների մի մասը Մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների 2 տարի ծառայությունը կարող է կրճատվել. Դավիթ Տոնոյան Գնա Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Կառավարությունը 3 տոկոսով նվազեցրեց ուսանողական վարկերի տոկոսը. դրանք հասանելի կլինեն 6-7 տոկոսով Որոշ դեպքերում հարազատ եղբայրները չեն կարող ծառայել նույն վայրում Դեղին բաճկոնավորների ցույցերի ժամանակ զորքեր կտեղակայվեն «Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումները՝ գազի կորուստների վերաբերյալ թվային ցուցանիշների շուրջ Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը Հայաստանի Մ-19 հավաքականի հետ «Երբեմն վարկի փաստացի տոկոսադրույքը հասնում է 40-50-ի». վարչապետին զարմացրեցին ներկայացված փաստերը «Բարսելոնան» ընտրում է ակումբի պատմության լավագույն գոլը Լոմբարդներում տոկոսը հասնում է 100-120 տոկոսի. դրանք փոքր ու միջին բիզնեսի ձեւ չեն. Արթուր Ջավադյան Եղանակը՝ Հայաստանում ՌԴ-ում նահանգապետերի հրաժարականների շարք է սկսվել Կիեւում հրդեհել են մեկ շաբաթում Roshen-ի երրորդ խանութը Դատական կարգով կվիճարկենք. Դավիթ Սանասարյանը` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշման մասին Forbes-ը կազմել է առավել շատ եկամուտներով ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշը. առաջին տեղում Գալիցկին է «Հանուն հեղափոխության». ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր Էդուարդ Բաբայանի գործով դատաքննությունը մեկնարկեց Մարտի 26-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի Ե՞րբ հեռուստառադիոխորհուրդը նոր նախագահ կունենա Պետհիմնարկի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել 3 ամիս․ վարչապետը զարմացել ու զայրացել է Ուկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը Աշխատավարձերի ու հավելավճարների 1,49 մլն դրամ գումարը կհատկացվի կառավարչական ծախսերին Մակրոնի նախկին օգնականին ապօրինի զենք կրելու մեղադրանք է ներկայացվել Բժիշկները նշել են ձմեռային և ամառային ժամանակին անցնելու վտանգները Հյուսիսային Կորեայի միջուկային հրաձգարանում երկրաշարժ է տեղի ունեցել Գարիկ Սարգսյանը կարդում է Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը (տեսանյութ) Ավազակային հարձակում՝ Չարենցավանում. Ձերբակալվել է նաեւ այդ պահին տանտիրուհուն հյուր եկած ընկերուհին. մանրամասներ
Հարցում

Վանեցյանը մեկ ամիս անց «հիշեց», թե ով է դատավոր Հրաչը

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումից մեկ ամիս անց ԱԱԾ տնօրենը «հիշել է», որ իրեն զանգահարել է ոչ թե Հրաչ անունով հայտնի դատավոր Վաչե Մարգարյանը, այլ ՀՔԾ քննիչ Հրաչը։

Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Վանեցյանը մանրամասնեց, թե ով է իր կողմից նշված Հրաչը. «Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ քննչական կոմիտեում իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ ես եւ Սասուն Խաչատրյանը նշված օրը ունեցել ենք 10 զանգ՝ 8 անգամ ինքն է ինձ զանգահարել, 2 անգամ՝ ես, ընդհանուր առմամբ մեկ խոսակցություն չենք ունեցել, որը 8 րոպե 40 վայրկյան է։ Մեր ամենաերկար խոսակցությունը 2,5 րոպե է տեւել եւ այդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված են ու ներկայացված որպես մեկ խոսակցություն։ Ինչ վերաբերում է իմ հայտնի արտահայտությանը, ասել եմ՝ «ուզես-չուզես պետք է տաս», դա էլ եմ ուզում պարզաբանել։ Արդեն իսկ հայտնի է, որ դատավորի անունը Վաչե Մարգարյան է, ես ասում եմ Հրաչ։ Հրաչը ասում եմ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին։ Նրա անունը Հրաչ է, չեմ էլ ճանաչում իրեն, մամուլի ասուլիսի ժամանակ կողքներիս նստած տղան է։ Ես Սասուն Խաչատրյանին ասում եմ՝ «Հրաչն, ի՞նչ ա ասում», պատասխանում է՝ «Հրաչն ասում ա՝ հիմնավոր ա», ասում եմ՝ «դե ուրմեն, ուզի-չուզի՝ պետք ա տա»։

ԱԱԾ տնօրենը նկատեց՝ դատավոր ընկերներ շատ ունի, սակայն նրանց հետ նախընտրում է կենցաղային թեմաներով զրուցել. «Չեմ վախենում, չեմ թաքցնում, ես դատավորի հետ չեմ խոսել։ Ես իմ հեռախոսը, որը որ շատերի համար տարօրինակ թվաց, տվել եմ քննություն իրականացնող մարմնին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրեք, այսինքն՝ վերականգնել են «Viber»-ը, «WhatsApp»-ը, անգամ իմ եւ կնոջս անձնական նամակագրությունը, իմ բանկային քարտի շարժը, երեխաներս ինձ նկարներ են ուղարկել՝ այդ նկարները։ Սաղ կա եւ տրամադրված է քննությանը։ Այն դեպքում, որ կարող էի չտալ, ասել՝ հեռախոսս կորել է։ Ես դատավորի հետ չեմ խոսել, դատավորների հետ առհասարակ չեմ խոսում։ Ես ունեմ դատավոր ընկերներ 20-25 տարվա ընկերներ են,, ում հետ կարող է խոսեմ կենցաղային հարցերով»,–եզրափակեց նա՝ շեշտելով՝ գաղտնալսման ամբողջ նպատակը եղել է իր հրաժարականը պարտադրելը։

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի ընթացքում Արթուր Վանեցյանը բառացի ասել է հետևյալը.

«Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»։

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ պատասխանել է .«Հա, կալանքը որ տանք, նորմալ սաղ կսկսեն գրել, ընգեր, ինձ թվում ա...»։

Ձայնագրության հրապարակումից հետո տեղեկություն տարածվեց, որ խոսքը Հրաչ անունով հայտնի դատավոր Վաչե Մարգարյանի մասին է, ով բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավոր Վաչե Մարգարյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել են։

website by Sargssyan