1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 մարտի 2019թ., 00:00
ԱՄՆ պետքարտուղարը Երուսաղեմում այցելեց Հարության տաճարի հայկական մաս եւ մոմ վառեց 37-ամյա թուրքին, Ուտրեխտում հրաձգության հետ կապված, ահաբեկչության մեղադրանքներ են ներկայացվել Ելենա Ստեպանենկոն զարմացրել է Պետրոսյանին. թաքցրել է մոտավորապես կես մլն դոլար 2019թ. վերջին գերլուսինը համընկել է գարնանային գիշերահավասարի հետ (լուսանկարներ) Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը Սարաեւոյում է (ֆոտո) Ովքեր են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտ է ներկայացրած 23 թեկնածուները Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է հնարավոր լինել միայն հակամարտության բոլոր կողմերի ներգրավվածության դեպքում Հարձակվել է նախկին զոքանչի վրա, գլուխը հարվածել պատերին, սպառնացել դանակով, հափշտակել ոսկեղեն ու փախել Արթուր Ջավադյանը կառավարության անդամներին ապակողմնորոշում է. գրավատան ներկայացուցիչ Երևանի թիվ 114 դպրոցի մոտից հոսպիտալացվել է դանակահարված 2 երիտասարդ Ստաս Միխայլովը մայրիկի ծննդյան օրը նշել է շքեղ հյուրանոցում «Անհամբեր, սրտատրոփ սպասումներով մեր երկրորդ հրաշքին». Լուսինե Թովմասյան Շիրխանյանը ռազմաճակատի համար նախատեսված գումարները դրել է գրպանն ու ասել՝ գրպանս կասա է. Արամ Հարությունյան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնում է Վրաստան Բրիտանիան առանց գործարքի Brexit-ի դեպքում մտադիր է մարտի 25-ին գործողությունների ծրագիր գործարկել «Ժպտում են կա՛մ շատ խելացիները, կա՛մ խելագարները». Լիլի Մորտոյի գայթակղիչ լուսանկարը Ելակը գլխավորել է պեստիցիդների ամենաբարձր պարունակությամբ մթերքների ցանկը «Թեւոսիկի» եղբոր սպանության համար 25 տարով ազատազրկված «Իսոն» հացադուլ է հայտարարել Սպանող ալիքները ավելի մեծ ու մահաբեր են դարձել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է զորամասեր Թուրքիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է գրանցվել Խոշոր չափերի յուրացման դեպք «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում Երևանի ամենաբարձրահարկ՝ 32 հարկանի շենքը կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանում. Արսեն Քարամյան (լուսանկարներ) Ինչպես է Բալիում ուժգին ալիքը հարվածում կին զբոսաշրջիկին (Տեսանյութ) Շվեյցարիայում հայտնաբերել են տանը քնած վրացի գողերի Նախագահն իր տիկնոջ հետ զբոսնել է գարնանային ջերմ եղանակին Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում անհայտ անձինք վնասել են 4 մզկիթ ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի ուսման վարձերը վճարել 4 ամիսների ընթացքում Սրեբրենիցայի ջարդերի զոհերի հարազատները ողջունում են Կարաջիչի դատապարտումը ցմահ ազատազրկման Հնդկաստանում ավարտվել է Հոլի գունագեղ փառատոնը Լեհաստանի նախագահը Պուտինին չի հրավիրել Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի հանդիսություններին Մանվել Բադեյանին պատկանող «Եվրոստան Ույուտ»-ը հարկային արտոնություն ստացավ Պարզվել է «Հայինկասացիա» ՓԲԸ–ից առանձնապես խոշոր չափերով առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը Ստամբուլում քաղաքային ավտոբուսը մխրճվել է անցորդների բազմության մեջ, կա 3 վիրավոր (տեսանյութեր) Ժուռնալիստների միության շենքի տարածքների վարձակալման պայմանագրով քրեական գործեր են հարուցվել. փաստաբան ՊԵԿ պաշտոնյայի նվերը գործարարներին՝ թանկ է նստել պետության վրա Ամստերդամում կարգելվի զբոսաշրջիկներ տանել կարմիր լապտերների թաղամաս Հայազգի գործարարը գլխավորել է Forbes-ի՝ ամենամեծ եկամուտն ունեցող ռուս միլիարդատերերի ցանկը «Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյան Թող 100 աշակերտ ձեր դպրոցից պակասի՝ մարզպետարանում ասել են Ավշարի դպրոցի ուսուցիչներին Ինչպես նշել Քաղաքացու օրը. Փաշինյանն առաջարկում է հանրային քննարկումներ ծավալել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրով վարկի տոկոսադրույքը կնվազեցվի 0.5 %-ով Փարիզի մոտ անցկացվում է ոստիկանական հատուկ գործողություն Նորածին «Սուպերմենը». ավստրալացին որդու լույս աշխարհ գալուց վայրկյաններ անց նրան արտասովոր դիրքով է լուսանկարել Ղազախստանի մայրաքաղաքի անվանափոխման կողմնակիցների ու հակառակորդների միջև քաշքշուկ է տեղի ունեցել Ինչ որ ասվեց պարզ էր չէ՞, դադարեցրեք քննարկումը, կգնաք ու կիրականացնեք այն, ինչ ասվեց. վարչապետի կոշտ արձագանքը ԱՄՆ-ն Թուրքիային սպառնացել է F-35-ի մատակարարումների դադարեցմամբ Մինչև վերջ էլ գնալու ենք, երկաթգիծը կփակենք. Զարթոնք համայնքի բնակիչները պահանջում են գյուղապետի հրաժարականը Ավստրալիայի հյուսիսին հզոր ցիկլոն է մոտենում, արտակարգ դրություն է հայտարարվել Ինչո՞ւ գնաց, հանդիպեց մեկի հետ, որը 1.5 ամսից թոշակի է գնալու Եվրոպայում հույներն ամենաուշն են արթնանում առավոտյան Հայաստանի ժուռնալիստների միությունը կորցրեց իր տարածքների մի մասը Մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողների 2 տարի ծառայությունը կարող է կրճատվել. Դավիթ Տոնոյան Գնա Ալեքսանդր Սարգսյանից ներողություն խնդրի. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Կառավարությունը 3 տոկոսով նվազեցրեց ուսանողական վարկերի տոկոսը. դրանք հասանելի կլինեն 6-7 տոկոսով Որոշ դեպքերում հարազատ եղբայրները չեն կարող ծառայել նույն վայրում Դեղին բաճկոնավորների ցույցերի ժամանակ զորքեր կտեղակայվեն «Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումները՝ գազի կորուստների վերաբերյալ թվային ցուցանիշների շուրջ Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը Հայաստանի Մ-19 հավաքականի հետ «Երբեմն վարկի փաստացի տոկոսադրույքը հասնում է 40-50-ի». վարչապետին զարմացրեցին ներկայացված փաստերը «Բարսելոնան» ընտրում է ակումբի պատմության լավագույն գոլը Լոմբարդներում տոկոսը հասնում է 100-120 տոկոսի. դրանք փոքր ու միջին բիզնեսի ձեւ չեն. Արթուր Ջավադյան Եղանակը՝ Հայաստանում ՌԴ-ում նահանգապետերի հրաժարականների շարք է սկսվել Կիեւում հրդեհել են մեկ շաբաթում Roshen-ի երրորդ խանութը Դատական կարգով կվիճարկենք. Դավիթ Սանասարյանը` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշման մասին Forbes-ը կազմել է առավել շատ եկամուտներով ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշը. առաջին տեղում Գալիցկին է «Հանուն հեղափոխության». ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր Էդուարդ Բաբայանի գործով դատաքննությունը մեկնարկեց Մարտի 26-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի Ե՞րբ հեռուստառադիոխորհուրդը նոր նախագահ կունենա Պետհիմնարկի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել 3 ամիս․ վարչապետը զարմացել ու զայրացել է Ուկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը Աշխատավարձերի ու հավելավճարների 1,49 մլն դրամ գումարը կհատկացվի կառավարչական ծախսերին Մակրոնի նախկին օգնականին ապօրինի զենք կրելու մեղադրանք է ներկայացվել Բժիշկները նշել են ձմեռային և ամառային ժամանակին անցնելու վտանգները Հյուսիսային Կորեայի միջուկային հրաձգարանում երկրաշարժ է տեղի ունեցել Գարիկ Սարգսյանը կարդում է Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը (տեսանյութ) Ավազակային հարձակում՝ Չարենցավանում. Ձերբակալվել է նաեւ այդ պահին տանտիրուհուն հյուր եկած ընկերուհին. մանրամասներ Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին. ՀՔԾ
Հարցում

Ինչով է հայտնի գյուղատնտեսության նորանշանակ նախարարը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղամ Գեւորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատտնտեսության նախարար:

Նախագահի հրամանագրում ասվում է.

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Գևորգյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին: Մեր ընթերցողներին առիթ ունեցել ենք ներկայացնելու, որ Գ. Գևորգյանը զբաղեցնում էր նախարարության ենթակայության տակ գտնվող Գյուղատնտեսության նախարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը (ստանում էր 1 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ)։

Նախկին գյուղնախարար Իգնատի Առաքելյանը անդրադառնալով Գևորգյանի 1.5 մլն դրամ աշխատավարձի վերաբերյալ հարցին՝ նշել էր, որ որտեղ հնարավորություն կա՝ պետք է մասնագետներին բարձր վարձրատրել։ Իսկ Գեղամ Գևորգյանն էլ լրագրողների հարցերին ի պատասխան՝ հետևյալն էր ասել. «Ցավն այն է, որ նախ՝ 1.5 միլիոն դրամ կեղտոտ աշխատավարձն է, երկրորդ՝ 15-20 րոպե ներկայացրինք, թե ինչքան ներդրում ենք բերել, բայց ոչ ոքի մոտ հարց չառաջացավ՝ ո՞նց եք այդ ներդրումը բերել։ Զուտ այդքանը»։

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց Գևորգյանի ղեկավարած հիմնադրամի հետ կապված Վերահսկիչ պալատին ստուգումները, որոնք, ըստ նրա՝ որևէ լավ բան չէին ներշնչում։

Հիշեցնենք, որ թեպետ Իգնատի Առաքելյանը գոհ էր Գևորգյանի աշխատանքից և կարծում էր, որ նա արժանի է բարձր վարձատրության, սակայն ուշագրավ է, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ է կատարել Գևորգյանի ղեկավարած հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի և այլ միջազգային վարկային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացված ֆինանսների օգտագործման մասով և հանգել է եզրակացության, որ ընդհանուր առմամբ ԳԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ և չի ապահովել 2017 թ. համար նախատեսված ծրագրերի իրականացման գործընթացը:

Մասնավորապես` կոոպերատիվների հետագա գործունեության և գույքի նպատակային շահագործման մոնիտորինգ չի իրագործվել, չեն ներդրվել շահառուների կողմից ծրագրի միջոցով ձեռք բերված գույքի օգտագործմամբ ունեցած արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համակարգեր և ընթացակարգեր, ինչի հետևանքով` ԳԾԻԳ-ը հնարավորություն չի ունեցել գնահատելու ծրագրի կատարման արդյունավետությունը և օգտավետությունը:

ՎՊ ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ գյուղ. կոոպերատիվների գործունեությունը կրում է ձևական բնույթ, և դրանք ստեղծվել են ոչ թե ռեսուրսների համատեղմամբ միասնական և արդյունավետ գործունեություն իրականացնելու, այլ գյուղտեխնիկա ունենալու համար: ՎՊ-ն փաստում է, որ վարկային միջոցներն օգտագործվել են անարդյունավետ:

Հրաչ Բերբերյանը չգիտի՝ Գևորգյանն ինչ մասնագետ է, նրա մասին տեղեկացել է միայն Վերահսկիչ պալատի ստուգումներից բարձրացված աղմուկից հետո. «Նրա ղեկավարած հիմնադրամի կողմից որևէ տեսանելի արդյունք չեմ տեսել։ Այդ ժամանակաշրջանում ինչ-որ կոոպերատիվներ էին ստեղծվում, որոնց տեղը մինչև հիմա չենք կարողանում գտնել, շատերն ուղղակի լուծարվել են կամ չեն աշխատում, նաև լուրջ քանակությամբ տեխնիկա դուրս գրվեց, դա էլ այսօր չենք կարողանում գտնել։ Այսինքն՝ Համաշխարհային բանկի հսկայական գումարները մեր ունեցած ուսումնասիրություններով՝ այդքան էլ նպատակին չեն ծառայել»։

Ինչ վերաբերում է Վերստուգիչ պալատի ստուգումներին, Բերբերյանն ասաց, որ դա արդեն ցույց էր տալիս, որ լուրջ տնտեսական հանցագործություն է տեղի ունեցել. «Նույնիսկ իր սեփական տարածքը պետական հիմնարկից վարձով էր տվել»։

Թե ինչու հենց Գևորգյանին ընտրեց Նիկոլ Փաշինյանը, Բերբերյանը չգիտի. «Լավ կլինի՝ այդ հարցը տաք Նիկոլ Փաշինյանին։ Ամեն մեկն ընտրում է նրան, ում հետ ուզում է աշխատել։ Մենք 100 օր կտանք իրեն, կթողնենք, որ աշխատի, հետո նոր գնահատական կտանք։ Մեր միավորման կարծիքով՝ այս նշանակումը Նիկոլ Փաշինյանի ամենաանհաջող նշանակումներից մեկն էր, բայց 100 օր կտանք նրան»։

website by Sargssyan