Գերմանիայի կառավարությունն Արցախն Ադրբեջանի կազմում է հայտարարել
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանը Ադրբեջանի Հանրապետության կազմում է:
Bleacher Report-ի հաղորդման համաձայն, Գերմանիայի կառավարությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը, չորեքշաբթի օրը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մասը:
Ըստ հիշյալ հաղորդման, Գերմանիայի կառավարությունը պատասխանելով խորհրդարանի ծայրահեղ աջակողմ խմբավորման՝ AFD-ի հարցին, հավելել է, որ Գերմանիայի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի շրջանը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մասը: