1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 փետրվարի 2019թ., 00:00
ՏՄՊՊՀ-ի հերթական բացահայտումները պետական գնումների ոլորտում. Առկա են մի շարք խնդիրներ Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին վերականգնումից հետո կբացվի գարնանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ Բողոքներ. հիմա ո՛չ կաշառք են վերցնում, ոչ էլ գործ են անում Հայկական «Վիկիլիքսին» սպասելիս. Կոմպրոմատային պայքարը սուր ձեւեր է ընդունել Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է. Բակո Սահակյանի ուղերձը Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս Բոլոր պատգամավորների սենյակները միլիմետրերով նույնը պետք է լինի. նորից վերանորոգում կսկսեն Հեղափոխություն է եղել. Այս տարի գյուղացիները չեն ստանա պարարտանյութի եւ դիզվառելիքի սուբսիդավորում «Էդ ի՞նչ մի լուրջ բան են քննարկել, որ…». Ինչու Սասուն Միքայելյանը չի մասնակցում ֆրակցիայի նիստերին Թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տունը 5 եվրոպական երկիր 18 մլն դոլար են հատկացրել Գուաիդոյին՝ որպես հումանիտար օգնություն Ռուսների պառլամենտական «ստուգայցը» որոշ հարցականներ է առաջ բերել. Տարակուսած են «Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, մոռացե՞լ ես, թե դու ով ես». Նարեկ Սարգսյանը զանգահարել է բարձր պաշտոնյայի Շունը հրացանից վիրավորել է տիրոջը եւ նրան զրկել զենք կրելու թույլտվությունից ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հնդկաստանին եւ Պակիստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Մահացել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ռուսների պառլամենտական «ստուգայցը» որոշ հարցականներ է առաջ բերել. Տարակուսած են Արսեն Թորոսյանին այսօր ծանր օր է սպասվում. Հանդիպումը «Իմ քայլի» հետ թեժ է լինելու Արսեն Թորոսյանը տիկնոջ կլինիկայի պետական ֆինանսավորումը մեծացրել է մոտ 2.5 անգամ Վերահսկողականը՝ Լոռու մարզում. հերթական օպերացիան է կազմակերպվում Թինա Քանդելակիի անսովոր խնդրանքը կոսմետիկ վիրաբույժին Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանները լուծարման եզրին են. Պատճառը հայտնի է Ռաֆիկ Մաշադյանի աներձագը՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Նիկոլ Փաշինյանն ու կինը Դսեղ են գնացել ուղղաթիռով Մոսկովյան դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը Կիելինի. Ռոնալդուն լրացրեց Բուֆոնի հեռանալուց հետո առաջացած բացը Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ է ձերբակալվել «Мажор» ֆիլմի հայտնի մեքենան վաճառքի է հանվել. ի՞նչ արժե այն Մերկել. Եվրոպան գուցե ստիպված լինի վերանայել մրցակցության կանոնները Դաղստանցի աղջիկները հարսանիքի ժամանակ կռվի են բռնվել հարսի ծաղկեփնջի համար ու զայրացրել ազգակիցներին (տեսանյութ) Բենզինի գինը անպայման կբարձրանա Մակրոնը Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը Ռուսաստանին կառուցողականության կոչ է արել Մոուրինյո. Վենգերը ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է Ում ականջներն են երեւում ՀՔԾ-ի ետեւում Կա երկու ուղի «Բարեբախտաբար, մեր ժողովուրդը նման սադրանքների չի գնալու». Դավիթ Բաբայան Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել ժողովրդին՝ վե՛ր կաց և քայլիր. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) ԵՄ-ն չի միջամտի Եվրոպա ԻՊ գրոհայինների վերադարձի մասին բանավեճերին Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը բացվել է մեծ հայորդու արձանը Երբևէ հրաժարական չեմ տվել, չեմ էլ պատրաստվում տալ. Արշալույսի համայնքապետ Զինծառայողը պատճենահանող սարքով թղթադրամներ է տպել հարսանեկան ծախսերի համար Թուրքական ընդդիմադիր թերթի 4 լրագրող դատապարտվել է ազատազրկման Պաշտոնյան հանդիպման ժամանակ որոշել է հեռախոսով պոռնոֆիլմ դիտել, սակայն մոռացել է անջատել ձայնը (տեսանյութ) Պարաններով հյուսված կամուրջը պոկվել է, և զբոսաշրջիկները մնացել են օդում կախված (տեսանյութ) Յակուբովիչն անդրադարձել է տեսանյութին, որում «Պոլե չուդես»-ի հանդիսատեսը «հարձակվում» է անվճար ուտելիքի վրա (տեսանյութ) Սերենա Ուիլյամսը կրոնական համոզմունքների պատճառով կես տարի անց է «նշել» դստեր 1-ամյակը (լուսանկարներ) Քենդալ Ջեների և Էմիլի Ռատակովսկիի համարձակ լուսանկարը մեկ օրում ավելի քան 3.5 մլն մարդ է հավանել Վրաստանում հայկական եկեղեցու մոտ ադրբեջանցին այրել է Հայաստանի դրոշը (Տեսանյութ) Էրդողանը պաշտոն է տվել իր մորաքրոջ որդուն Էքստրեմալ փոլ դենս՝ 16 հարկանի շենքի տանիքին Գործադիրը 2350 CV-ի է ստացել. կադրային բանկում ընդգրկվել է 50 մասնագետ, բայց որեւէ մեկն աշխատանքի չի ընդունվել Եթե Գագիկ Խաչատրյանի թալանածը վերածենք արկղերով տուշոնկաների, այդ արկղերը կծածկեն Հարավային Կովկասի ողջ աշխարհագրական տարածքը Վրաստանը մտադիր է գազ գնել Ռուսաստանից Թրամփին պատկանող ռեստորաններում սանիտարահիգիենիկ նորմերի լուրջ խախտումներ են բացահայտվել ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Արտակարգ դեպք Երևանում. «Արմենիա» բ/կ-ի բակում հայտնաբերվել է հիվանդանոցում բուժում ստացողի դին Խուլիգանություն մայրաքաղաքի փաբերից մեկում. 5 երիտասարդ բերման է ենթարկվել Ինչ դիրքում են ՀՀ առեւտրային բանկերը՝ 2018թ. խոշոր հարկ վճարողների ցանկում Տիմատին Երևանում ռեստորանային համալիր է գնել Որոշվել են աշխարհի լավագույն սմարթֆոնները Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել․Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Գործում ջուրն այնքան շատ է, որ արդեն խեղդում է Ի՞նչ կարող են պատմել կաթնատամները հոգեկան առողջության մասին Սկանդալային. Բյուջեն նկարել են (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը թղթից է կարդում Թումանյանի ամենահայտնի քառյակներից մեկը (տեսանյութ) Իտալիայի նախկին վարչապետի ծնողներին ձերբակալել են Աննա Հակոբյանի 8 միլիոնանոց 4-օրյա հանգիստը և շքեղ գնումները Շվեյցարիայում «Ճամբարակի անտառտնտեսությունից» ապօրինի հատվել է 504 ծառ․ ձերբակալվել է 2 անտառապետ Գյումրիում մարիխուանան դարձել է ամենապահանջված թմրանյութը Հանգիստ նստեք տեղներդ. այդպես գոնե կդանդաղեցնեք գահավիժման ընթացքը. Արփինե Հովհաննիսյան «Տագնապալի ազդանշան». բրիտանացի պատգամավորները զանգվածաբար լքում են կուսակցությունը Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ պառակտումն ուժգնանում է Աշխատավարձերը չեն հասնում աշխատողներին․ մի մասին փոխանցել են, մի մասին՝ ոչ Հայաստանն ու Իրանը իրար լավ չեն ճանաչում Դատախազության «քինդեր սյուրպրիզը» «Մեքենան զրահապա՞տ է». Էրդողանի՝ Պուտինին ուղղված հարցը շարժել է Ռոհանիի ծիծաղը (տեսանյութ)
Հարցում

Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն

«Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերի հետ, որը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողության ընթացքում Փարիզում՝ Ինվալիդների պալատում, հայերենով կատարեց «Հայկական վալս» երգը:


- Պարոն Դելվեր, նախ շնորհակալություն, որ չմերժեցիք «Արմենպրես»-ին: Հարցազրույցն, իհարկե, ցանկանում եմ Ազնավուրով սկսել: Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով հարգանքի տուրք մատուցեց շանսոնյեին, մարդու, որ հայ էր ու միաժամանակ՝ ֆրանսիացի: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային նման վերաբերմունքի համար: Ենթադրում եմ՝ պատասխանատու պահ էր նաեւ Ձեզ համար:

- Ես, ինչպես նաեւ իմ բոլոր կոլեգաները շատ հուզված էինք, հուզված էինք եւ զգացված, որ հենց մենք էինք ընտրված այնտեղ՝ Ինվալիդների պալատում լինելու եւ մասնակցելու հրաժեշտի արարողությանը: Ես հիմա այս մասին խոսում եմ, բայց ես կարծում եմ, որ ես միանշանակ սա չեմ կարող ասել ֆրանսիական նվագախմբի մյուս 39 անդամների անունից: Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգի հսկաներից եւ հիմնասյուներից մեկն է: Իսկապես, պահը չափազանց կարեւոր էր:

-Ինչպե՞ս ստացվեց, որ հենց Դուք հանդես եկաք որպես մենակատար:

-Մենք սկսեցինք պատրաստվել արարողությունից 48 ժամ առաջ: Ելիսեյան պալատը դիմեց ֆրանսիական բանակի երգչախմբին չորեքշաբթի օրը: Ավրորա Տիակը, որը ղեկավարում է ֆրանսիական բանակի երգչախումբը, առաջարկեց կատարել «Հայկական վալս»-ը, որը կլիներ գեղեցիկ հարգանքի տուրք հայկական կողմին եւ Շառլ Ազնավուրի հիշատակին:

- Ձեր կատարմամբ երգը սիրվեց Հայաստանում, կասե՞ք, «Հայկական Վալս»ը հե՞շտ տրվեց Ֆրանսիայի ազգային գվարդիայի նվագախմբի մենակատարին: Որքա՞ն ժամանակ ունեիք հայերեն տեքստը սովորելու համար:

-Ազնվորեն ասեմ, դա մարտահրավեր էր ինձ համար: Այն պատկերացրածի չափ դժվար չէր, որովհետեւ ինձ շատ օգնեցին պարոն Արմեն Շմավոնյանը եւ տիկին Հիլդա Գեղամյանը: Արմենը իմ ղեկավարներից մեկի ընկերն է, որն ինձ ուղարկեց ֆրանսերեն տառերով գրված տեքստը, քանի որ ես չեմ կարդում ձեր լեզվով: Դժվար չէր, որովհետեւ ինձ շատ օգնեցին: Միակ խնդիրն այն էր, որ իսկապես, շատ քիչ ժամանակ ունեինք եւ բացի այդ, ես գիտակցում էի, որ այնտեղ են լինելու Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, Շառլ Ազնավուրի ընտանիքը, եւ ես ուզում էի, որ հայերեն բառերը, իսկապես, հասկանալի լինեն՝ հաշվի առնելով փաստը, որ ես 48 ժամ առաջ, դեռ չէի խոսում հայերեն: Ես հույս ունեմ, որ շատ չեմ հիասթափեցրել, որ կարողացել եմ փոխանցել այդ գեղեցիկ պոեզիայի իմաստը: Ես ստանում եմ բավականին շատ փոստային նամակներ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերից, ես կարծում եմ, որ այդպիսով, իմ առաքելությունը հաջողությամբ է կատարված է:

-Դուք իսկապես, հրաշալի կատարեցիք, բայց մի՞թե դժվար չէր զինվորական նվագախմբի մենակատարի համար կատարել այդչափ հուզառատ երգը:

-Շնորհակալ եմ, շատ զգացված եմ: Թույլ տվեք մի ճշգրտում անել, ես երգչախմբի մենակատար չեմ, ես միայն ֆրանսիական բանակի երգչախմբի երգիչներից մեկն եմ, եւ անգամ մենակատար լինելով, իմ թիկունքին ես ունեի 39 հոգի, պարզապես, ես հաջողություն ունեցա իմ ղեկավարի կողմից ընտրվել որպես մենակատար, բայց իմ թիկունքին եւս 39 անչափ տաղանդավոր մարդիկ էին: Դա թիմային աշխատանք էր: Իմ ղեկավարն առաջարկեց արարողության մեջ ներառել այդ հատվածը, որը հավանության արժանացավ Ելիսեյան պալատի եւ Ազնավուրի ընտանիքի կողմից: Երգն իսկապես լի է տխրությամբ: Այն Դեն Ղարիբյանինի եւ Bratsch խմբի համատեղ ստեղծագործությունն է եւ երկրորդ անգամ կարդալիս ես զգացի, որ երգում կա հայկական Սփյուռքի թեման, երկրի թեման, որում իրենք չեն ապրում: Ինձ համար ամենակարեւորը այդ ամենը զգացնել տալն էր: Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն:

-Ֆրանսիայում շատ հայեր կան, ունե՞ք հայ ընկերներ: Կուզենայի՞ք տեսնել Հայաստանը, լինել Ազնավուրի հայրենիքում:

-Ես չունեմ ֆրանսահայ ընկերներ, բայց մայրս շատ ֆրանսահայերի է ճանաչում: Ես երբեք չեմ եղել Հայաստանում եւ ազնվորեն ասած՝ հրաշալի կլիներ, եթե Հայաստանը ֆրանսիական բանակի երգչախմբին հրավիրեր տուրնեի: Դա հնարավորություն կտար բացահայտելու ձեր երկիրը, ձեր մշակույթը եւ դատելով իմ ստացած արձագանքներից ու նամակներից, նման սպասում կա:

-Շանսոնյեի երգացանկից կա՞ մեկը, որ ամենասիրելին է Ձեզ համար: Կկատարե՞ք մեզ համար:

-Շառլ Ազնավուրը գրել է 1300 երգ եւ դժվար է ընտրել մեկը, բայց պարոն Ազնավուրը սիրում էր երգել օտար լեզուներով եւ որոշ երգերում նա խառնել է լեզուները եւ դրանցից մեկը սա է…/երգում է Ազնավուրի For me. Formidable-ն, -խմբ. /: Սա երեւի Ազնավուրի ամենագեղեցիկ երգերից մեկն է, Emmenez moi-ի հետ միասին, որը հնչեց արարողության ժամանակ: Եվ մի վերջին ուղերձ, որ շատ կարեւոր է, ես բազմաթիվ հայտեր ունեմ Ֆեյսբուքում, ինչպես, նաեւ էլեկտրոնային փոտով, ցավոք, ես չեմ կարող պատասխանել բոլորին, հայցում եմ բոլորի ներողամտությունը, բայց սրտի խորքից աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերին ուզում եմ շնորհակալություն հայտնել գեղեցիկ արձագանքների համար: Ես դրանցով կիսվել եմ իմ բոլոր ընկերների հետ, մենք բոլորս շատ ուրախ ու զգացված ենք, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում պատասխանել չեմ կարող, ես իսկապես, ի վիճակի չեմ պատասխանել 150 փոստային հաղորդագրության: Ես պատասխանել եմ 100-ին եւ ինձ մնացել է մի փոքրիկ 50 եւ բոլորի հետ չեմ կարող ընկերանալ Ֆեյսբուքում, բայց անչափ երախտապարտ եմ:

Հարցազրույցը՝ Մարիաննա Ղահրամանյանի եւ Լուսին Աթաբեկյանի

website by Sargssyan