Ռուսական «Մեգաֆոն»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում հայի թեկնածություն է առաջարկվել
Ռուսական «Մեգաֆոն» բջջային օպերատորի տնօրենների խորհուրդն ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում առաջարկել է գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանի թեկնածությունը, այս մասին գրում է «РУСАРМИНФО»-ն:
Վերմիշյանը 2011 թվականից զբաղեցրել է «Մեգաֆոն» ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնը, իսկ 2017-ից անցել գործադիր տնօրենի պաշտոնին: Նոր պաշտոնում նրա թեկնածության հաստատումը սպասվում է նոյեմբերի 13-ին կայանալիք քննարկմանը:
Ընկերության գործող գլխավոր տնօրեն Սերգեյ Սոլդատենկովը հրաժարական է տվել պաշտոնից օրերս: