«Մայքլ» փոթորկի՝ ամերիկյան ավիաբազային հասցրած աղետալի վնասը (տեսանյութ)
Միացյալ Նահանգների արևելյան ափ հասած «Մայքլ» փոթորկի թիրախում է հայտնվել Ֆլորիդա նահանգում գտնվող «Թինդալ» ավիաբազան, որն աղետալի վնաս է կրել տարերային աղետից:
Ինչպես հայտնում է CBS-ը, ավիաբազայում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Նշվում է, որ փոթորիկը պոկել է շինությունների տանիքներն ու ահռելի կառուցվածքային վնաս հասցրել:
Անօդաչու թռչող սարքի միջոցով արված տեսանյութում երևում է, որ քամին նույնիսկ շրջել է կործանիչներից մեկը: Բացի այդ, փոթորկի հետևանքով լուրջ տուժել են անգարն ու որոշ ինքնաթիռներ, որոնց վրա ընկել են պոկված տանիքների բեկորները: