Հայկական արմատներով ամենահարուստ սաուդյան արքայազնի կարողությունը 58 տոկոսով կրճատվել է
Սաուդյան Արաբիայի ամենահարուստ մարդու՝ Ալ Վալիդ բեն Տալալ Ալ Սաուդի կարողությունը կրճատվել է մինչեւ 15.1 մլրդ դոլար, հասնելով նվազագույն աստիճանի այն ժամանակվանից, երբ Bloomberg Billionaires Index-ը 2012-ից սկսեց հետեւել նրա ակտիվներին, հաղորդում է Vesti-ն:
Հանրային ընկերություններում նրա բաժնետոմսերի պորտֆելի, փակ բաժնետիրական ընկերություններում մասնաբաժինների եւ անշարժ գույքի արժեքը տարվա առաջին եռամսյակում նվազել է 760 մլն դոլարով, հաղորդում է Bloomberg-ը, վկայակոչելով արքայազնի անձնական գրասենյակի էլեկտրոնային փոստով ստացված փաստաթղթին:
Անկումը տեղի է ունեցել որոշ վաճառքների եւ ակտիվների արժեքի աննշան փոփոխությունների պատճառով, ներառյալ անցյալ ամիս Lyft Inc ամերիկյան տաքսի ծառայությունում նրա Kingdom Holding Co. ներդրումային ընկերության մասնաբաժնի վաճառքը:
Աշխարհի ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ այս տարի կորցրել են իրենց ունեցվածքի 2 տոկոսը կամ 103 մլրդ դոլար, ցույց է տալիս Bloomberg Billionaires ինդեքսը:
Ալ Վալիդի ամենաարժեքավոր ակտիվը Kingdom Holding-ի բաժնետոմսերի 95 տոկոսը, 2014-ին ռեկորդային բարձր աստիճանի հասնելուց հետո կորցրել է իր արժեքի 70 տոկոսը:
Ընկերության բաժնետոմսերի արժեքը 20 տոկոսով նվազեց անցյալ տարվա նոյեմբերին հակակոռուպցիոն արշավի ժամանակ եւ մինչ օրս լիովին չի վերականգվել:
Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերին Սաուդյան Արաբիայում տասնյակ մարդիկ ձերբակալվեցին, այդ թվում արքայազներ, նախարարներ, նախկին պաշտոնյաներ եւ գործարարներ:
Արքայազն ալ-Վալիդը, որը իշխանության հետ համաձայնագիր էր կնքել, ձերբակալությունից 83 օր անց ազատ արձակվեց:
Ավելի վաղ այս ամսվա սկզբին Kingdom Holding հայտարարեց, որ մոտ է 1 մլրդ դոլարի վարկի ստացմանը, առաջին վարկի, այն ժամանակվանից, երբ Ալ-Վալիդը ձերբակալվել էր:
Փաստաթուղթը նաեւ արտացոլում է Rotana լրատվական ընկերության արժեքի բարձրացումը Deezer SA փարիզյան հոսքային երաժշտության ծառայությունում օգոստոսյան ներդրումներից հետո: