Թեհրանում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Թեհրանում Գերմանիայի դեսպան Միխայել Կլոր-Բերխտոլդը կանչվել է Իրանի ԱԳՆ Գերմանիայում իրանցի դիվանագետ Ասադոլի Ա.-ի ձերբակալման եւ ավելի ուշ նրան Բելգիա արտահանձնելու որոշման կապակցությամբ: Այս մասին հաղորդել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նրա պնդմամբ, դիվանագետի նկատմամբ Բեռլինի գործողությունները իրականացվել են «Իրանի թշնամիների դավադրության» շրջանակներում եւ տեղավորվում են Թեհրանի եւ Եվրոպայի հարաբերությունների զարգացման տրամաբանությունում:
Իրանական կողմը պնդում է Ասադոլի Ա.-ի շուտափույթ ազատման մասին, ընդգծել է Կասեմին:
«Ընդգծվել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում հետաքննել այդ գործը եւ պատշաճ ժամանակում անհրաժեշտ որոշում կայացնել», -եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Գերմանիայում Ֆրանսիայում ահաբեկչության նախապատրաստման հետաքննության գործով Վիեննայից իրանցի դիվանագետը ձերբակալվել էր: Դիվանագետը մեղադրվում է Մոջահեֆին է-հալք ահաբեկչական կազմակերպության կողմից համաժողովի մասնակիցների դեմ ահաբեկչության նախապատրաստման մեջ ներգրավվածության համար:
Բամբերգի Գերագույն դատարանը հոկտեմբերի 1-ին որոշել էր Բավարիայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալված 46-ամյա իրանցուն արտահանձնել Բելգիային: