Ռումինիայում կենսաթոշակները կկրկնապատկվեն հասնելով մոտ 500 դոլարի
Ռումինիայի կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում հաստատել է կենսաթոշակները կրկնապատկելու ծրագիրը, որը պետք է իրականացվի առաջիկա չորս տարիների ընթացքում՝ մինչև 2022 թվականը:
Աշխատանքային խմբերը ողջունել են կառավարության որոշումը, իսկ քննադատողների կարծիքով այն ծանր ազդեցություն կունենա երկրի ֆինանսական համակարգի վրա:
Ռումինիայում 5 միլիոն 200 հազար թոշակառու կա: Եվրոպական երկրների շարքում Ռումինիայի քաղաքացիների կենսաթոշակները ամենացածրն են՝ ամսական 1100 լեյ, դա մոտավորապես 272 դոլար է: