Հարավային Կորեան առանց ԱՄՆ-ի հավանության ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները չի չեղարկի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարավային Կորեան առանց ԱՄՆ-ի հավանության ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները չի չեղարկի, հաղորդում է Reuters-ը:
Ըստ Թրամփի, Հարավային Կորեայի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում առանց ԱՄՆ-ի հավանության:
«Նրանք դա չեն անի (պատժամիջոցների չեղարկում) առանց մեր հավանության», - ասել է Թրամփը: