Առանց որևէ երգ թողարկելու` Ադելը հարստացել է 12 մլն դոլարով
Բրիտանացի երգչուհի Ադելը, որն այս տարի նշեց 30-ամյակը, վերջին երեք տարում ոչ մի նոր ալբոմ չի թողարկել: Երգչուհին նաև համերգային շրջագայությունների չի մեկնում և որևէ նոր երգ չի թողարկել:
Մեկ տարում ոչ մի նոր երգ չթողարկելով՝ Ադելն այդ նույն տարում շուրջ ինը միլիոն ֆունտ սթեռլինգ է վաստակել (12 մլն դոլար): Այսքան գումար է մնացել երգչուհուն հարկերը գանձելուց հետո: Այսպիսով, առաջին հայացքից ընդհանրապես ոչինչ չանելով՝ Ադելն օրական 24 հազար ֆունտ է վաստակել:
Նշենք, որ այժմ երգչուհու կարողությունը 135 մլն դոլար է գնահատվում: