1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 փետրվարի 2019թ., 00:00
Սկրիպալի մայրը ոստիկանություն է դիմել իր որդուն ու թոռանն անհայտ կորած ճանաչելու խնդրանքով Ռոբերտ Քոչարյան. «Այս օրը, կարծում եմ, ավելի մեծ գնահատանքի է արժանի, քան ընդունված է» Համացանցում են հայտնվել աստղերի էսկորտ ծառայությունների գները, որքան կարժենա աստղի հետ գիշերն անցկացնելը Փաշինյանը կամ մոլորության մեջ է, կամ մոլորեցնում է ժողովրդին Ամբողջ աշխարհում Skype-ի օգտատերերը բախվել են ծառայության աշխատանքի խափանումների հետ Նոր տեխնոլոգիաներով ցուցադրություններ. Մատենադարանը ցուցանմուշները ներկայացնում է նորովի Րաֆֆու անվան դպրոցի շենքի արտաքին պատից քարեր են թուլացել և թափվել երթևեկելի հատված ՏՄՊՊՀ-ի հերթական բացահայտումները պետական գնումների ոլորտում. Առկա են մի շարք խնդիրներ Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին վերականգնումից հետո կբացվի գարնանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ Բողոքներ. հիմա ո՛չ կաշառք են վերցնում, ոչ էլ գործ են անում Հայկական «Վիկիլիքսին» սպասելիս. Կոմպրոմատային պայքարը սուր ձեւեր է ընդունել Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է. Բակո Սահակյանի ուղերձը Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս Բոլոր պատգամավորների սենյակները միլիմետրերով նույնը պետք է լինի. նորից վերանորոգում կսկսեն Հեղափոխություն է եղել. Այս տարի գյուղացիները չեն ստանա պարարտանյութի եւ դիզվառելիքի սուբսիդավորում «Էդ ի՞նչ մի լուրջ բան են քննարկել, որ…». Ինչու Սասուն Միքայելյանը չի մասնակցում ֆրակցիայի նիստերին Թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տունը 5 եվրոպական երկիր 18 մլն դոլար են հատկացրել Գուաիդոյին՝ որպես հումանիտար օգնություն Ռուսների պառլամենտական «ստուգայցը» որոշ հարցականներ է առաջ բերել. Տարակուսած են «Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, մոռացե՞լ ես, թե դու ով ես». Նարեկ Սարգսյանը զանգահարել է բարձր պաշտոնյայի Շունը հրացանից վիրավորել է տիրոջը եւ նրան զրկել զենք կրելու թույլտվությունից ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հնդկաստանին եւ Պակիստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Մահացել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ռուսների պառլամենտական «ստուգայցը» որոշ հարցականներ է առաջ բերել. Տարակուսած են Արսեն Թորոսյանին այսօր ծանր օր է սպասվում. Հանդիպումը «Իմ քայլի» հետ թեժ է լինելու Արսեն Թորոսյանը տիկնոջ կլինիկայի պետական ֆինանսավորումը մեծացրել է մոտ 2.5 անգամ Վերահսկողականը՝ Լոռու մարզում. հերթական օպերացիան է կազմակերպվում Թինա Քանդելակիի անսովոր խնդրանքը կոսմետիկ վիրաբույժին Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանները լուծարման եզրին են. Պատճառը հայտնի է Ռաֆիկ Մաշադյանի աներձագը՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Նիկոլ Փաշինյանն ու կինը Դսեղ են գնացել ուղղաթիռով Մոսկովյան դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը Կիելինի. Ռոնալդուն լրացրեց Բուֆոնի հեռանալուց հետո առաջացած բացը Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ է ձերբակալվել «Мажор» ֆիլմի հայտնի մեքենան վաճառքի է հանվել. ի՞նչ արժե այն Մերկել. Եվրոպան գուցե ստիպված լինի վերանայել մրցակցության կանոնները Դաղստանցի աղջիկները հարսանիքի ժամանակ կռվի են բռնվել հարսի ծաղկեփնջի համար ու զայրացրել ազգակիցներին (տեսանյութ) Բենզինի գինը անպայման կբարձրանա Մակրոնը Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը Ռուսաստանին կառուցողականության կոչ է արել Մոուրինյո. Վենգերը ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է Ում ականջներն են երեւում ՀՔԾ-ի ետեւում Կա երկու ուղի «Բարեբախտաբար, մեր ժողովուրդը նման սադրանքների չի գնալու». Դավիթ Բաբայան Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել ժողովրդին՝ վե՛ր կաց և քայլիր. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) ԵՄ-ն չի միջամտի Եվրոպա ԻՊ գրոհայինների վերադարձի մասին բանավեճերին Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը բացվել է մեծ հայորդու արձանը Երբևէ հրաժարական չեմ տվել, չեմ էլ պատրաստվում տալ. Արշալույսի համայնքապետ Զինծառայողը պատճենահանող սարքով թղթադրամներ է տպել հարսանեկան ծախսերի համար Թուրքական ընդդիմադիր թերթի 4 լրագրող դատապարտվել է ազատազրկման Պաշտոնյան հանդիպման ժամանակ որոշել է հեռախոսով պոռնոֆիլմ դիտել, սակայն մոռացել է անջատել ձայնը (տեսանյութ) Պարաններով հյուսված կամուրջը պոկվել է, և զբոսաշրջիկները մնացել են օդում կախված (տեսանյութ) Յակուբովիչն անդրադարձել է տեսանյութին, որում «Պոլե չուդես»-ի հանդիսատեսը «հարձակվում» է անվճար ուտելիքի վրա (տեսանյութ) Սերենա Ուիլյամսը կրոնական համոզմունքների պատճառով կես տարի անց է «նշել» դստեր 1-ամյակը (լուսանկարներ) Քենդալ Ջեների և Էմիլի Ռատակովսկիի համարձակ լուսանկարը մեկ օրում ավելի քան 3.5 մլն մարդ է հավանել Վրաստանում հայկական եկեղեցու մոտ ադրբեջանցին այրել է Հայաստանի դրոշը (Տեսանյութ) Էրդողանը պաշտոն է տվել իր մորաքրոջ որդուն Էքստրեմալ փոլ դենս՝ 16 հարկանի շենքի տանիքին Գործադիրը 2350 CV-ի է ստացել. կադրային բանկում ընդգրկվել է 50 մասնագետ, բայց որեւէ մեկն աշխատանքի չի ընդունվել Եթե Գագիկ Խաչատրյանի թալանածը վերածենք արկղերով տուշոնկաների, այդ արկղերը կծածկեն Հարավային Կովկասի ողջ աշխարհագրական տարածքը Վրաստանը մտադիր է գազ գնել Ռուսաստանից Թրամփին պատկանող ռեստորաններում սանիտարահիգիենիկ նորմերի լուրջ խախտումներ են բացահայտվել ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Արտակարգ դեպք Երևանում. «Արմենիա» բ/կ-ի բակում հայտնաբերվել է հիվանդանոցում բուժում ստացողի դին Խուլիգանություն մայրաքաղաքի փաբերից մեկում. 5 երիտասարդ բերման է ենթարկվել Ինչ դիրքում են ՀՀ առեւտրային բանկերը՝ 2018թ. խոշոր հարկ վճարողների ցանկում Տիմատին Երևանում ռեստորանային համալիր է գնել Որոշվել են աշխարհի լավագույն սմարթֆոնները Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել․Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Գործում ջուրն այնքան շատ է, որ արդեն խեղդում է Ի՞նչ կարող են պատմել կաթնատամները հոգեկան առողջության մասին Սկանդալային. Բյուջեն նկարել են (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը թղթից է կարդում Թումանյանի ամենահայտնի քառյակներից մեկը (տեսանյութ) Իտալիայի նախկին վարչապետի ծնողներին ձերբակալել են Աննա Հակոբյանի 8 միլիոնանոց 4-օրյա հանգիստը և շքեղ գնումները Շվեյցարիայում «Ճամբարակի անտառտնտեսությունից» ապօրինի հատվել է 504 ծառ․ ձերբակալվել է 2 անտառապետ Գյումրիում մարիխուանան դարձել է ամենապահանջված թմրանյութը Հանգիստ նստեք տեղներդ. այդպես գոնե կդանդաղեցնեք գահավիժման ընթացքը. Արփինե Հովհաննիսյան
Հարցում

Անցյալին վերադարձ չպետք է լինի, բայց...

Այս տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները հանգուցալուծում են պահանջում: Մեր երկիրը չի կարող Ռուսաստանի (ԽՍՀՄ-ի) օրինակով տասնամյակներ շարունակ կոմունիզմ կառուցել, ընթացքում էլ զբաղվել հակահեղափոխականների, վնասարարների եւ սեւերի (սպիտակգվարդիականների) դեմ պայքարով:

Մենք այնքան ռեսուրս չունենք, որ երկրում վախի մթնոլորտ հաստատենք, եթե այն նույնիսկ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ անվանեք եւ հետո փորձենք ոչնչացնել բոլոր այն քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերին, որոնք այնպես չեն մտածում, ինչպես կառավարող ուժը:  

Քաղաքակիրթ աշխարհում հաճախ իշխանություն է փոխվում, բայց երբեք հաղթող ուժը չի փորձում քաղաքական աղբանոց նետել պարտված ուժերին, քանի որ հրաշալի հասկանում է, որ այդպես չի կարելի: ԱՄՆ-ում հանրապետականները չեն ցանկանում դեմոկրատներին քաղաքական աղբանոց նետել, Անգլիայում պահպանողականները լեյբորիստներին թոշակի չեն ուղարկում, իսկ Գերմանիայում քրիստոնյադեմոկրատներն ու սոցիալիստներն անգամ ծայրահեղ աջ ուժերին չեն ցանկանում ոչնչացնել:

Ժամանակն է, որ մենք դուրս գանք հուզականության վիճակից, ժամանակն է, որ սկսենք քաղաքական դաշտի վերականգնումը, եւ ոչ թե ամեն ինչ անենք այն լիակատար անապատի վերածելու համար: Բոլորս միասին պետք է փորձենք լուծել այս անդուր ճգնաժամը:

ՔՊ-ում պետք է ընդունեն, խոստովանեն, որ այսօր իրենք եւս որեւէ հեղինակություն չունեն հասարակության շրջանում, որ եթե հենց այսօր Նիկոլ Փաշինյանը կոչ անի ընտրություններում քվեարկել ոչ թե ՔՊ-ին այլ հայկազուներին կամ կանաչներին, ապա նրանք են ութսուն տոկոսը ստանալու: 

Պետությունը պետական մտածողության սուր կարիք է զգում: Առանց այդ մտածողության, առանց իրավիճակի ճիշտ գնահատականի նույկնիսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն հանգուցալուծելու այս վիճակը: 

Ասում եք ժողովրդավարական ընտրություններ: Ժողովրդավարական ընտրությունները օրերս տեղի ունեցան Լատվիայում, երբ առաջին տեղը գրաված ուժը, ընդ որում ընդդիմադիր ուժը, ստացավ 20 տոկոս: Ոչ, վրիպակ չկա՝ 20 տոկոս: Հենց սրան մենք պետք է ձգտենք, եւ ոչ թե հերթական բացարձակ իշխանությանը:

Այո, այսօր ժողովրդի մի զգալի մասին հաճելի է իրեն նույնացնել Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ օգտագործելով այս վիճակը պետք է ձգտել բացարձակ իշխանության: Վերջին հաշվով բացարձակ իշխանությունն առաջին հերթին պետք չէ հենց այսօր կառավարող ուժին:

Նույն այդ ութսուն տոկոսին պետք է շատ հանգիստ բացատրել, ասել, որ մեր նպատակը ոչ թե Նիկոլ Փաշինյանին դիկտատոր դարձնելն է, այլ երկիրն իրական ժողովրդավարական զարգացման հունի մեջ գցելը: Եւ այստեղ որպես առաջին քայլ պետք է խնդիր դրվի այնպիսի մթնոլորտ ձեւավորել, որ ժողովուրդը դադարի հեղափոխության թշնամիներ փնտրել, քանի որ նրանք չկան, գոյություն չունեն: Պետք է խնդիր դրվի այնպիսի արտահերթ ընտրություններ անցկացնել, որ ձեւավորված խորհրդարանը գոնե երկու կամ երեք տարի այս կամ այն չափով արտահայտի հասարակական տրամադրությունները:

Վստահ եղեք, որքան շուտ անցկացվեն արտահերթ ընտրությունները, այնքան շուտ այդ խորհրդարանը կդադարի արտահայտել երկրում իշխող տրամադրությունները՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Պետության, այս երկրում ապրողների համար ավելի քան վտանգավոր է առանց հակակշիռների, առանց այլընտրանքի իշխանությունը, այն իշխանությունը, որն իր ներսում էլ հակակշիռներ չունի:

Ինչպես ԽՍՀՄ-ը երբեք հետ չի գա, որքան էլ այդ մասին դեռ ոմանք երազում են, այնպես էլ հին համակարգը Հայաստանում վերադարձ չունի: Այնպես որ, կարիք չկա հասարակությանը համոզել, թե բոլոր նրանք, ովքեր քննադատում են գործող կառավարությանը երազում են հնի վերադարձի մասին:

Ընդհակառակը, առողջ քննադատության հեղինակները չեն ցանկանում, որ նախկին միահեծան իշխանությանը փոխարինի նոր անվանումով մեկ այլ միահեծան իշխանություն, ինչ անուն էլ որ դնեք:   

Ցավով պետք է արձանագրենք, որ առ այսօր բանական միտքը ճնշված է հուզականության այս վտանգավոր մթնոլորտում, երբ հրապարակից կոչ են անում հանձնվել հաղթանակին: Ախր հաղթանակին չեն հանձնվում, այդ ի՞նչ հաղթանակ է, որին պետք է հանձնվել: Հաղթանակ պետք է տանի ազգը, պետությունը:

Եւ վերջին հաշվով չի կարելի մտահոգությունը, անհանգստությունը ներկայացնել որպես ժողովրդին անվստահություն ներշնչելու փորձեր: Իրականում առկա են լուրջ խնդիրներ, լուրջ հիմնահարցեր, որոնք լուծում են պահանջում եւ այդ լուծումները հրապարակներում հաստատ չեք գտնելու:

Գեղամ Նազարյան

Top-News.am  

 

 

 

 

 

website by Sargssyan