Պայմանավորվածությունը լավ է, բայց ...
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանավոր պայմանավորվածությունը՝ սահմանին ու շփման գծում լարվածությունները նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ։ Այս մասին հայտնեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Դա լավ է ինքնին, չնայած լավ ճանաչելով Ալիևին, Ադրբեջանին, չի բացառվում, որ ինչպես և միշտ, Ադրբեջանը պայմանավորվածությունները խախտի, այն էլ ամենաանսպասելի պահին։ Պրակտիկան ցույց է տվել, որ գրեթե միշտ այդպես է լինում»,– նշեց Բաբայանը։
Արցախի նախագահի խոսնակը հույս հայտնեց, որ այս պայմանավորվածությունը որևէ արդյունքի կբերի, քանի որ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների կոշտ հայտարարությունից հետո, որտեղ նրանք հիշեցնում էին լարվածության ավելանալու վտանգի մասին։
«Հայտարարությունը, բնական է, առաջին հերթին ուղղված է եղել հենց Ադրբեջանին, որը խախտում է զինադադարի ռեժիմը, լարվածություն է պահպանում։ Փաստորեն, կարելի է ասել, որ ինչ-որ դրական տեղաշարժ ենք նկատում։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ զարգացումներ կլինեն»,– նշեց Բաբայանը։
Նրա խոսքով՝ Արցախում պայմանավորվածության համար գոհ են, բայց Ադրբեջանի նախկին վարքը հաշվի առնելով՝ շարունակելու են ուժեղացնել բանակը, մարտունակությունը։