Պարզվել է Սկրիպալների թունավորման գործով կասկածվողներից մեկի իրական ինքնությունը
Այս թեմայով
- Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
- Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
- Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
- Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Լրագրողական հետաքննություն իրականացնող Bellingcat կայքը պարզել է Սոլսբերիում ՌԴ հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով կասկածվող գործակալներից մեկի ինքնությունը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ մեջբերելով Bellingcat-ի տվյալները, Ռուսլան Բոշիրով անունով հայտնի տղամարդն իրականում գնդապետ Անատոլի Չեպիգան է: Բրիտանացի պաշտոնյաները չեն մեկնաբանել այս լուրը:
Բրիտանացի քննիչներն ավելի վաղ հայտնել էին, որ Բոշիրովը ռուսական հետախուզության գործակալ է: Կարծիք կար, որ նա Մեծ Բրիտանիա է ժամանել կեղծ անձնագրով: Նրա հետ Սոլսբերի էր ժամանել նաև մեկ այլ ռուս քաղաքացի, որը ներկայացել է որպես Ալեքսանդր Պետրով:
Հիշեցնենք, որ այս ամիս ավելի վաղ նրանք երկուսով հարցազրույց են տվել «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որի ընթացքում նշել էին, որ Սոլսբերի են գնացել ընկերների խորհրդով՝ այնտեղի տաճարը տեսնելու համար: