Երեւան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց
Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի վարորդներն առավոտից միկրոավտոբուսները կայանել են ՀՀ կառավարության շենքի առջեւ և բողոքի ակցիա են իրականացնում։
Վարորդները հրաժարվում են սպասարկել Արմավիր-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթուղին՝ պատճառաբանելով, որենց համար նոր խոչընդոտներ են ստեղծվել։
Նրանց խոսքով՝ օրինական երթուղուն զուգահեռ բազմաթիվ անօրինական փոխադրամիջոցներ են աշխատում՝ տաքսիներ, անհատ վարորդներ, որոնք անօրինական կերպով ազդում են իրենց ուղեւորահոսքի վրա:
Նշենք, որ այս պահին ՍՊԸ-ի տնօրինությունը հանդիպման է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am