Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր
Այս թեմայով
- Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝ ավելացված նախընտրած թեկնածուներ. անվավեր ճանաչված քվեաթերթիկներ (Լուսանկարներ)
- ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները
- Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը տուգանվում է 500․000-700․000 դրամի չափով
- Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին
Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր. Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր, Հայաստան-Իսրայել հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը, ով դիտորդական առաքելություն էր անցկացրել ընտրություններին:
«Առաջին ընտրություններն էին իշխանափոխությունից հետո, ու այդտեղ ինտրիգ կար` ինչպես կկազմակերպվեն, ինչպես կանցկացվեն»,- ասաց նա:
Նա հայտնեց իր զարմանքը, որ իրենց կազմակերպությունից բացի ոչ մի այլ կազմակերպություն Երևանի ավագանու ընտրությունները չեն դիտարկել: Քնեսեթի նախկին պատգամավորը նկատեց, որ իրականում շատ բան կար ընտրություններում դիտարկելու:
«Կուսակցությունների ցուցակներում ընդգրկված անձինք նախկին իշխանության բացասական երանգը չէին կրում. բոլորի ծրագրերում խոսվում էր «չաղ ու բախտավորի» մասին»,- ասաց նա:
Նա նաև ուշագրավ հանգամանք համարեց այն, որ ընտրական հանձնաժողովների մեծ մասում ՀՀԿ-ականներ էին, բայց սաբոտաժ չեղավ:
«Բայց կարճ քարոզարշավն անհավասար պայմաններ բերեց 12 մասնակիցների համար: Իշխող և առաջատար կուսակցության մասով պարզ է` նրանք կարիք չունեն իրենց ներկայացնելու, բայց նոր ձևավորված ուժերի և դաշինքների համար խնդիր էր իրենց ծրագրերը ներկայացնել»,- ասաց նա:
Մեկ այլ կարևոր խնդիր միջազգային դիտորդի համար այն էր, որ ոչ բոլոր քաղաքական ուժերն էին ընտրատեղամասերում ներկայացրել իրենց վստահված անձանց: Նկատեց, որ միայն «Իմ քայլը» դաշինքը բոլոր ընտրատեղամասերում ուներ վստահված անձինք, շատ տեղամասերում կային նաև ԲՀԿ-ից ներկայացուցիչներ:
«Կա՛մ չի եղել թիմ, կա՛մ չեն ցանկացել»,- ասաց նա՝ հավելելով. « Չտեսանք մարդկանց, որոնք միշտ կանգնում էին ընտրատեղամասերի մոտ, գալիս բարևում, գնում էին, ընտրում, գնում էին, հետո նորից գալիս էին»:
Մեկ այլ կարևոր հանգամանք այս ընտրություններում Ալեքսանդր Ցինկերը համարեց վստահությունը ընտրության արդյունքների վերաբերյալ: Իսկ մասնակցության պասիվ լինելը նա նորմալ համարեց, նկատեց, որ աշխարհում բոլոր քաղաքային ընտրություններն են ցածր մասնակցության մակարդակով ընթանում: