Ռոհանին հայտնել է Ահվազում ահաբեկչությանը ԱՄՆ-ի մասնակցության մասին
Այս թեմայով
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ընկերությունների նկատմամբ
- Թրամփը չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում. TACC
- Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim
- ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ «Պարսից ծոցի երկրներից մեկը» մասնակցություն են ունեցել Ահվազում զորահանդեսի ժամանակ իրագործված ահաբեկչական հարձակմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իրանի նախագահի կայքը:
«Պարսից ծոցի հարավային երկրներից մեկը ստանձնել է ինչպես ֆինանսական հարցերը, այնպես էլ սպառազինության եւ նրանց քաղաքականության հարցը, նրանք երբեք խղճմտանք չեն ունեցել եւ իրենց հանցագործությունները չեն դադարեցրել»,- հայտարարել է Ռոհանին:
Իրանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն տարածաշրջանում աջակցում է վարձկան զինյալներին, հանցագործությունների իրականացման համար նրանց ապահովում է համապատասխան պայմաններով եւ վարձկաններին «հրահրում» է հարձակումներ կատարել:
«Մեզ համար միանգամայն հստակ է, թե ով է դա արել, եւ նրանք որ խմբավորմանն են պատկանում, որի հետ կապ ունեն: Հանցագործների գործողությունները չեն ազդի իրանցի ազգի վճռականության վրա, եւ Ահվազում արյունահեղությունը պատասխան կստանա օրենքի ու մեր երկրի շահերի շրջանակում»,- հավելել է Ռոհանին՝ նշելով, որ հարձակման հետեւում կանգնած են արտասահմանցի վարձկանները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am