Թայլանդում մարդկանց կբանտարկեն աղավնիներին կերակրելու համար
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի քաղաքապետարանը պատրաստվում է քաղաքային հրապարակներում և շուկաների մոտ աղավնիներին կերակրելու համար 25 հազար թայլանդական բաթի (77 դոլարին համարժեք) չափով տուգանք կամ եռամսյա կալանք սահմանել։ Այդ մասին գրում է Bangkok Post-ը։
Պատժի մասին զգուշացնող ցուցատախտակները արդեն սկսել են հայտնվել այն վայրերում, որտեղ զբոսաշրջիկները կամ քաղաքացիները ամենից հաճախ են կերակրում աղավնիներին։
Հրապարակային վայրերում աղավնիներին կերակրելու արգելքը, որի մասին առաջին անգամ այս շաբաթ հայտարարել է Թայլանդի վարչապետ գեներալ Փրայութ Չան Օչան, ուղղված է թռչունների միջոցով վարակիչ հիվանդությունների տարածմանը։