«Վանը դարձրին Հայաստան». թուրք ազգայնականները դժգոհել են Վանում հայ զբոսաշրջիկների առատությունից
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունը, որը սովորաբար հանդես է գալիս Հայոց ցեղասպանության մասին փաստերը հերքող նախաձեռնություններով, այս անգամ դժգոհ է Վանում հայ զբոսաշրջիկների առատությունից։
Ինչպես գրում է «ՀաբերԹյուրքը», միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում 3 տարվա ընդմիջումից հետո մատուցված պատարագի ժամանակ բազմաթիվ հայ զբոսաշրջիկներ Հայաստանի ու Արցախի դրոշներով «ֆաշիստական» վարքագիծ են դրսևորել։
«Վանը դարձրին Հայաստան», - գանգատվել է միության նախագահը։
Ավելին՝ Գյուլբեյը պնդել է, որ Աղթամարի Սուրբ Խաչը ոչ թե հայկական, այլ թուրքական եկեղեցի է, որը պատկանել է քրիստոնյա թուրքերին։
Նա նաև քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ հայերին այնտեղ պատարագ անցկացնելու թույլատվություն տալու համար։
Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգումից հետո վերաբացվել է 2007 թվականին: Պատմական Հայաստանի տարածքում այն միակ եկեղեցին է, որի գմբեթին վերանորոգումից հետո խաչ է բարձրացվել: Հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող եկեղեցիներից մեկն այժմ թանգարանի կարգավիճակ ունի:
Հայտնի է, որ եկեղեցում կարելի է պատարագ անցկացնել տարին միայն մեկ անգամ`Խաչվերաց տոնին նախորդող կիրակին: