Ադրբեջանական բանակը Նախիջևանում զորավարժություն է անցկացնում
Սեպտեմբերի 18-ին Նախիջևանում զորավարժություն է մեկնարկել, որի սցենարով Նախիջևանում պաշտպանվում են «հակառակորդի» դիվերսիոն հարձակումներից։ Այս մասին, ըստ Razm.info-ի, հայտնել է Նախիջևանի պետական հեռուստատեսությունը։
Ըստ զորավարժության սցենարի՝ «հակառակորդը» անսպասելի կերպով հարձակվում է Նախիջևանի վրա, ինչպես նաև հետախուզադիվերսիոն գործողություններ է իրականացնում։ Պաշտպանություն կազմակերպելու համար ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիկունքից մեկնում են առաջնագիծ ու ներգրավվում են մարտական գործողությունների մեջ։
Նախիջևանում այս վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 21-ը՝ «մայր» Ադրբեջանում անցկացվող խոշոր զորավարժության հետ միաժամանակ։ Այնտեղ անցկացվող զորավարժությունն արդեն հարձակողական է, և թիրախը, ինչպես հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն, Արցախն է։ Այդ զորավարժությանը 20 հազար զինծառայող է մասնակցում։