ՌԴ Պետդումայում առաջարկել են օտարերկրացիներին արգելել տաքսի վարել
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի տրանսպորտի և շինարարության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը պատրաստվում է օրենքի նախագիծ մշակել, որն օտարերկրացի քաղաքացիներին կարգելի Ռուսաստանում տաքսու վարորդ աշխատել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատգամավորն իր որոշումը բացատրել է նրանով, որ այժմ շատ վատ է վերահսկվում վարորդների հետ կապված իրավիճակը:
Ավելի վաղ Եվգենի Մոսկվիչևը հանդես է եկել որպես տաքսու ագրեգատորների գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հեղինակ:
Այժմ օրենքի նախագիծը խորհրդարանի ստորին պալատում է: