1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 դեկտեմբերի 2018թ., 00:00
Ադրբեջանում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025-ի ապրիլին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաթարի Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Չիկագոն Քիմ Քարդաշյանի կենսաբանական դուստրը չէ՞ Ֆուտբոլիստը դաշտ է մտել եւ ստացել կարմիր քարտ «Բեմբի» մուլտֆիլմի ամենամսյա դիտումը՝ պատիժ 6 սեյվ` 10 վայրկյանում (Տեսանյութ) «Մերկ» զգեստ. Քիմ Քարդաշյանը կրկին ցնցել է համացանցը Անդրեյ Արշավինը կրկին դավաճանել է կնոջը Բեքհեմը էստոնական բաղնիք է գնել Մանվել Գրիգորյանը չի ցանկացել դիմել Եվրոպական դատարան «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրեց Մոուրինյոյին Անսպասելի դատավճիռ. Նորատուսցի Ալիկն եւ Չարբախցի Գեղամն ազատ արձակվեցին «Ռուսաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում կազմակերպության ամրապնդումն է» Լոռու մարզում կողոպտել են Նորվեգիայի քաղաքացուն. 3 անձ ձերբակալվել է ՀԱՕԿ-ի աղմկալից հայտարարությունը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված «Գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողը պետք է ձերբակալվի ՀՀ օրենսդրության համաձայն». Թևան Պողոսյան Իսկ Մակրոնը շնորհավորեց թանկագին Նիկոլին Գործադուլ Հանրային ռադիոյում՝ ընդդեմ Մարկ Գրիգորյանի Լեւոն Արոնյանը երրորդ տեղի համար պայքարում զիջեց Կարուանային Դպրոցականներն այս տարի վերջին անգամ դպրոց կհաճախեն դեկտեմբերի 21-ին Ի տարբերություն Հայաստանի, Չինաստանում դեռ կոռուպցիան արմատախիլ չի արվել Որոշել են գյուղացիներին դատի տալ. «Փաստ» Դադարեցրեք կեղծ լուրերի տարածումը Կարգին Հայկոն հանձնարարել է վերանայել բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները. «Փաստ» Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված. կայացավ այն, ինչի մասին կոդերով խոսել էր Տեր-Պետրոսյանը». «Իրատես» Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել. «Հրապարակ» Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի. «Փաստ» «Երբ վարչապետ ես կամ նախարար ու վրիպում ես ինչ-ինչ հարցերում, դա կարող է թանկ նստել քո երկրի վրա». «Հրապարակ» Մոսկվան ու Երևանը մոտ ժամանակներս փաստաթուղթ կստորագրեն Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները ԱՄՆ-ն բուլղարական զենքի մատակարարմամբ փորձում է տապալել ՀՀ և ՌԴ միջև 100 մլն դոլարանոց պայմանագիրը Ինչ են Թուրքիան և Ադրբեջանն ակնկալում Հայաստանի նոր իշխանություններից. «Անադոլու»-ի անդրադարձը Վրացական ընդդիմությունը ներկայացրել է իր ծրագրերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները Օտարերկրացիները ձեռք են բերել 2 հայկական ֆուտբոլային ակումբ Մոսկվայի մարզում գազի թունավորման հետեւանքով ՀՀ քաղաքացիներ են մահացել Ինչու է երկար ժամանակ պահված գինին սկսում վատ բուրել Սթրես ապրող կանայք դժվարությամբ են նիհարում Եղունգները կրծելու սովորության վնասակարությունը Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը հրաժարվել են Սուրբ Ծնունդը Ուիլյամի ու Քեյթի հետ տոնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձավ 82 տարեկան Ձկնագողությունը չկասեցնելու դեպքում անդառնալի հետևանքներ կլինեն Երևանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի քաղաքապե՞տ Ինչ անել, եթե օտար պետությունում կորցրել եք ՀՀ քաղաքացու անձնագիրը Երբ կհանգստանան դպրոցասկանները Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի Արարատում պահանջում են քաղաքապետի հրաժարականը Գևորգ Պետրոսյանն Էդմոն Մարուքյանին հեռուստաբանավեճի է հրավիրում Ով, ինչքան աշխատավարձ կստանա նոր ԱԺ-ում․ «Գալա» «Աշխարհում աննախադեպ լարվածություն է բորբոքվում». Լավրով «Դեղին անթև բաճկոնների» ակցիները Ֆրանսիային 10 մլրդ դոլարի վնաս են հասցրել Փաշինյանը Լուկաշենկոյի հիշատակած հանդիպմանը բարձրացրել է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը. Արման Եղոյան Երիտասարդին առեւանգել ու դաժանաբար ծեծել են, սպառնացել սպանել Արտակ Զեյնալյանը Նաիրի Հունանյանին խորհուրդ է տվել սպորտով զբաղվել Մեզնով լցնենք քյաբաբնոցները Մարուքյան- Ծառուկյան վեճը երկար է տևելու. ահնհրաժեշտ է խաղի կանոններ ՄԻՊ-ի դիմումով հակասահմանադրական են ճանաչվել Կառավարության որոշման դրույթները Արարատի բնակիչները պահանջում են քաղաքապետի հրաժարականը Դեղին բաճկոնները Ֆրանսիային պատճառել են 10 մլրդ եվրո Հաբլ աստղադիտակը հազվագյուտ էկզոմոլորակ է գտել «Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է». Արամ Սարգսյան Ծանր մեղադրանքներ՝ Ծառուկյանին «Ինչո՞ւ ես լռում, վախենո՞ւմ ես քննդատել Պուտինին». Լուկաշենկոն հանդիմանել է Փաշինյանին (տեսանյութ) 12-ամյա տղան սեփական դպրոցն ու աշակերտներն ունի Ընդդիմադիրները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի առջև Ղազախստանում ընդդիմադիր գործիչներ, իրավապաշտպաններ և ակտիվիստներ են ձերբակալվել 100 մլն դոլար արժողությամբ հնդկական հարսանիքը զայրացրել է սոցցանցերի օգտատերերին (Տեսանյութ) Աշխարհի ամենահին մասնագիտությունն այն չէ, ինչի մասին դուք մտածում էիք Մալդիվների նախկին նախագահի հաշիվները դատարանը սառեցրել է Թուրքիան ակնկալում է ամերիկյան կործանիչներ ստանալ Լուկաշենկոն փակ խորհրդակցություն է անցկացրել Վաշինգտոնն աշխատում է Գյուլենի հանձնման ուղղությամբ «Յան Ռեգենսբուրգին» պարտությունից փրկեց Սարգիս Ադամյանի դուբլը (Տեսանյութ) Միշել Օբաման պարել է Սանտա Կլաուսի հետ Ամերիկյան հեռուստաալիքը պատասխանել է թուրքերի եւ ադրբեջանցիների սպառնալիքներին (Տեսանյութ) Լիլիթ Բլեյանի «Թափանցիկ երգերը» (Լուսանկարներ) Հայի բախտ. Մխիթարյանը երկու գոլ խփեց, բայց «Արսենալը» պարտվեց Մակարավանքից գողություն է կատարվել. բարոյալքման ծանր հետեւանքները 132 պատգամավորները միասին վերցրած մեր վրա մեկ ամսում կնստեն 186 հազար դոլար Բաքվի Ինտերի նախկին մարզիչը կգլխավորի Երևանի Լոկոմոտիվը
Հարցում

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերությունների մասին

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը Коммерсантъ-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում՝ պատմելով, թե երբ է նա ընկերացել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և որքան ամուր է այդ ընկերությունը:

Քոչարյանը, արձագանքելով լրագրողի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր սերտ ընկերական հարաբերությունների մասին դիտարկմանը, նշել է, որ ինքն ու Պուտինը համագործակցել են իր նախագահության ութ տարիների ընթացքում:

«Հարաբերությունները բացարձակ ազնիվ են եղել: Արդյունքները՝ ցնցող: Հայաստանում գրեթե չկային ռուսական ներդրումներ: Այժմ տեսեք, թե ինչքան ռուսական ընկերություններ են մտել հայկական շուկա՝ լուրջ, խոշոր, հետաքրքիր: Ես արդեն չեմ խոսում ռազմատեխնիկական հարաբերությունների մասին: Իհարկե, ձևավորվել են նաև անձնական հարաբերություններ:


Մենք երբեք իրար չենք ստել: Այդ հարաբերությունները շատ անկեղծ էին և ուղիղ»,- ասել է Քոչարյանը:

Նա հավելել է, որ նրանք երկուսով միշտ էլ կարծել են, որ խնդիրների մասին պետք է ուղիղ խոսել:Քոչարյանն իր հարցազրույցում նաև նշել է, որ իր ու Պուտինի աշխարհայացքները շատ նման են:

«Նման երկար համագործակցությունը մեզ մտերմացրել է նաև զուտ մարդկայնորեն: Մեր կապերը շարունակվել են իմ նախագահությանը հաջորդած ամբողջ ընթացքում: Ես դրանք չեմ հրապարակայնացրել և չեմ փորձել ինչ-որ կերպ կապիտալիզացնել դրանք… Ես մեծ հարգանքով եմ նրան վերաբերվում, զգում եմ, որ իմ նկատմամբ նրա վերաբերմունքն էլ նույնն է: Մենք հարգում ենք իրար, հարգում ենք այն աշխատանքը, որ մենք արել ենք ռուս-հայկական հարաբերություններում: Մեր հանդիպումները, զրույցները երբեք չեն սահմանափակվել Հայաստանում իրավիճակով, դրանց ընթացքում շոշափվել է հարցերի շատ ավելի լայն շրջանակ»,- ասել է Քոչարյանը:

Լրագրողի հարցին, թե ինչն է ընկած պետությունների ղեկավարների ընկերության հիմքում, Քոչարյանը նշել է, որ դա «քիմիան» է:

«Դա քիմիա է, որը միշտ չէ, որ կարելի է բացատրել: Դա կարող է լինել և՛ անցած ճանապարհը, և՛ պարզապես փոխադարձ համակրանքը: Չեմ կարծում, որ կա առանձին գործոն, դա գործոնների համագումար է, որոնք գումարվում են իրար և մարդկանց միջև էներգիա են ստեղծում: Եվ դա դառնում է այդ հարաբերությունների համար որոշակի ամրապնդող հիմք»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը Պուտինին ճանաչելու մոտ երկրորդ տարում զգացել է «իրենց միջև որոշակի քիմիա» է և լրագրողի հարցին ի պատասխան նշել, որ դա փոխադարձ է եղել:

Միևնույն ժամանակ Քոչարյանը նշել է, որ չի կարող ասել, որ իր և ՌԴ նախագահի միջև ընկերություն է հաստատվել առաջին իսկ շփումից, որը տեղի է ունեցել 1999 թվականի հոկտեմբերին՝ Երևանում:

«Լուրջ մարդկանց մոտ ընկերական հարաբերությունները չեն կարող ձևավորվել մեկ-երկու շփումից, երկու-երեք հանդիպումից հետո: Այդպես չի լինում: Ես «ընկեր» հասկացությանը չափազանց լուրջ եմ վերաբերվում, որպեսզի մեկին մեկ, երկու, երեք անգամ հանդիպելով՝ ասեմ, որ նա իմ ընկերն է: Լեզուս չի պտտվի: Դա կառուցվում է տարիների ընթացքում: Չեմ կարծում, որ մարդը կարող է հարյուր ընկեր ունենալ»,- ասել է Քոչարյանը: Նա նշել է, որ «Հայաստանը փոքր երկիր է, և եթե քո ներսում վասալության զգացում կա, ապա երբեք ընկերություն չի լինի»:

Քոչարյանը նշել է, որ չնայած տեխնիկապես դժվար է զանգահարել Վլադիմիր Պուտինին, բայց քանի որ նա հաճախ է լինում Մոսկվայում, որպես կանոն, օգտագործում է այդ հնարավորությունը: Լրագրողի դիտարկմանը, որ նա, սակայն, չի կարողանա Պուտինին անձամբ շնորհավորել հոկտեմբերին ծննդյան տոնի առթիվ, նա նշել է, որ իր անձնագիրն ապօրինաբար չեն վերադարձնում իրեն և թույլ չեն տալիս երկրից հեռանալ:

«Իշխանությունը, որն անընդհատ խոսում է երկրում օրենքի վերականգնման մասին, իրեն ծայրահեղ հակառակ ձևով է պահում: Իմ ողջ կյանքը անցել է պայքարում, այդ պատճառով ես չեմ ընկճվում: Ինչը չի սպանում, ավելի է ուժեղացնում: Այս հայտնի խոսքն ինձ համար միշտ կարգախոս է եղել»,- ասել է Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը, սակայն, հրաժարվել է ասել, թե արդյոք «դու»-ով է խոսում Պուտինի հետ:

«Չեմ ցանկանում քննարկել այդ թեման: Դա (ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերությունների մասին տեղեկությունը) պարզապես հայտնվեց հանրային տիրույթում: Այդ զանգը (Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Պուտինի հեռախոսազանգը- tert.am) լուրջ աջակցություն էր, բայց ես երբեք նման հարաբերությունները չեմ հրապարակայնացրել»,- ասել է Քոչարյանը:

website by Sargssyan