Թուրքիան 250.000 դոլարով «վաճառում» է երկրի քաղաքացիությունը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիան 250.000 դոլարով «վաճառում է» երկրի քաղաքացիությունը, գրում է diken.com.tr կայքը՝ մանրամասնելով, որ այսուհետ Թուրքիայում նվազագույնը 250.000 դոլար արժողությամբ տուն գնած ցանկացած օտարերկրացի թուրքական անձնագիր ստանալու իրավունք կունենա։
Աղբյուրը նկատում է, որ դեռևս 2016թ.-ին օտարերկրացիները քաղաքացիություն ստանալու համար նվազագույնը պետք է 1 մլն դոլարանոց գույք ձեռք բերեին երկրում, մինչդեռ այժմ թուրքական քաղաքացիության «գինը» էականորեն էժանացել է։ Միակ հավելյալ պայմանը՝ ձեռք բերված գույքը առաջիկա 3 տարում չվաճառելն է։
Այժմ Թուրքիայում մեխանիկորեն քաղաքացիություն կարող են ձեռք բերել նաև երկրի տնտեսության մեջ նվազագույնը 500.000 դոլարի չափով ներդրում կատարած անձինք, մինչդեռ նախկինում քաղաքացիություն ձեռք բերելու համար տնտեսական ներդրումների նվազագույն շեմը 2 մլն դոլար էր։