Կառավարությունը սեւեռվել է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի դե՞մ

hayeli.am-ը գրում է, մեր տեղեկություններով օլիգարխիայի ախրանային ասֆալտին փռելու օպերացիայի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Ամենայն հայոց կաթողիկոսին զգուշացվել է, որ այսուհետ ինքը նույնպես պետք է հրաժարվի թիկնազորից, հակադարձումը եղել է այն, որ վեհափառը ուղեկցողներ է ունեցել բոլոր ժամանակներում եւ, որ նա շարքային օլիգարխ չէ, պատասխանը եղել է այն, որ այդ դեպքում ախրանա պետք է ունենան կրոնական բոլոր կազմակերպությունների առաջնորդները:
Իրավիճակը չի փրկվել, երբ տեղեկացրել են, որ Արամ առաջինի ճամփորդությունների ժամանակ վերջինիս Լիբանանի նախագահը սեփական ինքնաթիռ է երբեմն տրամադրել: Փաստորեն, ախրանիկներ ունենալ կարելի է նույնիսկ առաջին տիկնոջը, որը դրսերում էլ նրանց ուղեկցությամբ է շրջում, իսկ վեհափառին չի կարելի: