Թուրքիայում ազգային հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում ազգային հետախուզական ծառայության (MIT) հետախուզական վարչության ծառայողների նկատմամբ սկսված քննության արդյունքում Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը 15 ենթասպայի ձերբակալման որոշում է կայացրել:
Վերջիններս մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլահական կազմակերպության»(FETÖ) հետ կապ ունենալու մեջ: Խոսքը գյուլենական կառույցի մասին է:
Պարզվել է, որ բերման ենթարկված բոլոր կասկածյալները ներկայում ծառայության մեջ են գտնվում:
Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության օպերատիվ խմբերը 7 նահանգում շարունակում են հետախուզական աշխատանքները:
Հիշեցնենք, որ գյուլենական համայնքի առաջնորդ, իսլամի քարոզիչ ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:
Թուրքական իշխանությունները բազմիցս դիմել են ԱՄՆ-ի ղեկավարությանը՝ կոչ անելով արտահանձնել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենին, բայց ապարդյուն:
Աղբյուր` Hurriyet