1.6 մլն դոլար. Պակիստանի վարչապետն աճուրդի է հանել իր շքեղ մեքենաները
Պակիստանի նորընտիր վարչապետ Իմրան Խանը, որը խոստացել էր հրաժարվել շքեղ ապրելակերպից ու բոլոր ճոխություններից, վաճառքի է հանել ի պաշտոնե իրեն հատկացված թանկարժեք մեքենաները:
Ինչպես նշում է Reuters-ը, սեպտեմբերի 17-ին կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 1.6 մլն դոլարի մեքենա: Ընդհանուր առմամբ, վաճառքի է հանվել 100 մեքենան, որից գնվել է միայն 61-ը:
Սակայն վարչապետի ընդդիմախոսները նկատել են, որ սա ավելի շատ խորհրդանշական քայլ էր: Բացի այդ, նրանք նշել են, որ վաճառքի հանված մեքենաները հին էին ու պետք է ուշ, թե շուտ նոր մոդելներով փոխարինվեին:
Ավելի վաղ կրիկետի աստղ Իմրան Խանը հայտարարել էր, որ նպատակ ունի նվազեցնել երկրի պետական պարտքն ու դիմել ֆինանսների տնտեսման խիստ միջոցների։
Վարչապետը նաև տեղեկացրել էր, որ պալատական նստավայրի փոխարեն կապրի 3 սենյականոց բնակարանում։
Բացի այդ, նա մտադիր է վարչապետին հասանելիք 524 սպասավորի փոխարեն օգտվել ընդամենը 2-ի ծառայություններից։
«Ուզում եմ ասել ժողովրդիս, որ ապրելու եմ հասարակ կյանքով ու խնայելու եմ ձեր գումար»,-խոստացել է վարչապետը։
Նշվում է, որ Խանն այս մասին ասել է ընտրվելուց հետո ժողովրդին ուղղված առաջին ելույթում՝ ընդգծելով, որ «նոր Պակիստանում» հարուստները պետք է սկսեն հարկերը վճարել։