Որքան գումար է նախատեսում ծախսել ԱՄՆ-ը տիեզերական զորք ստեղծելու համար
ԱՄՆ ռազմաօդային ուժերը գնահատել են այն ծախսերը, որոնք կպահանջվեն տիեզերական զորք ստեղծելու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով համապատասխան հուշագիրը:
Փաստաթղթում ասվում է «տիեզերքում գերակայությունն ապահովող կազմակերպության» ստեղծման մասին: Նշվում է, որ բանակի նոր ստորաբաժանում ստեղծելու համար Պենտագոնը առաջիկա հինգ տարում կարող է մինչև 13 միլիարդ դոլար հատկացնել:
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր ստորաբաժանումը պետք է ստեղծվի մինչև 2020 թվականը, սակայն այս ծրագիրը դեռ պետք է արժանանա Կոնգրեսի հավանությանը: