Վրաստանի վարչապետն ու Թրամփի խորհրդականը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր պաշտոնական այցն ԱՄՆ սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Վրաստանի առջև դրված մարտահավերներն ու երկկողմ ռազմավարական հարաբերությունների հարցերը, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով վրացական կառավարության մամուլի ծառայությանը:
«Մենք քննարկել ենք Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու ընդգծել ԱՄՆ-ի դերը՝ դրանց համատեղ հաղթահարման հարցում: Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել տնտեսական հարցերին: Տնտեսական ոլորտում մեր հարաբերությունների ամրապնդումը շատ կարևոր է: Այս ուղղությամբ վրացական կառավարությունը որոշակի ծրագիր ունի, որը մենք ներկայացրել են պարոն Բոլթոնին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Բախտաձեի խոսքով՝ «Ջոն Բոլթոնն ունի շատ կոնկրետ տեսլական՝ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև գոյություն ունեցող ռազմավարական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ»: