Կմասնակցի՞ Ռոհանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, թե ոչ
Թեհրանում ակտիվորեն քննարկվում է նախագահ Հասան Ռոհանիի մասնակցության հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, քանի որ նիստը անցկացվելու է սեպտեմբերին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ:
Որոշ իրանցի քաղաքագետներ դեմ են Ռոհանիի մասնակցությանն այդ նստաշրջանին, քանի որ քննարկվելու է Իրանի հարցը: Նրանք պնդում են, որ ԱԳ նախարար Մոհանեդ Ջավադ Զարիֆի ներկայությունը լիովին բավարար է:
Քաղաքագետները վստահ են, որ արաբական երկրները, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, Թրամփին կոչ են արել ուժեղացնել Իրանի նկատմամբ ճնշումները: Նրանք կարծում են, որ Զարիֆը կարող է մեղմել նիստի տրամադրությունն իր փայլուն անգլերենով և վստահ փաստարկներով:
Քաղաքագետների մի մասն էլ այն կարծիքին է, թե Ռոհանիի՝ նիստին չմասնակցելը Իրանի կառավարության վախճանը կարող է նշանակել: