Շրի Լանկայի նախագահն Ավստրիայում երկրի դեսպանին պաշտոնանկ է արել իր զանգերին չպատասխանելու համար
Շրի Լանկայի նախագահ Մայտրիխալա Սիրիսենան վեց դիվանագետների, այդ թվում՝ Ավստրիայում երկրի դեսպանին աշխատանքից ազատելու իր որոշումը պարզաբանել է նրանով, որ նրանք երկար ժամանակ չեն պատասխանել իր հեռախոսազանգերին, հաղորդում է AFP-ն:
Մայտրիպալա Սիրիսենան անցյալ շաբաթ պաշտոնանկ էր արել Ավստրիայում երկրի դեսպանին ու Վիեննայի դիվանագիտական ներկայացուցչության եւս հինգ դիվանագետի, քանի որ նախագահի աշխատակազմը ժամերով չի կարողացել նրանց հետ կապ հաստատել:
«Սոցցանցերում մարդիկ կոչ են անում, որպեսզի ես հետ կանչեմ դեսպանատան ամբողջ անձնակազմին: Թող դա ազդակ լինի այլ դեսպանատների համար»,- Կոլոմբոյում հրավիրած նիստի ժամանակ ասել է Սիրիսենան: