«Ես հրապարակում Նիկոլ եմ գոռացել, որ զուգարան մաքրե՞մ»
Այսօր պատահական զրույցի բռնվեցի մի տիկնոջ ՝ դպրոցի տնօրենի հետ... Գիտե՞ք ինչ զավեշտալի դեպք պատմեց:
Տնօրենը դպրոցի հավաքարարից պահանջում է մաքուր վիճակում պահել զուգարանը, իսկ նա ասում է. «Ինքդ մաքրի... ես հրապարակում Նիկոլ եմ գոռացել, որ զուգարան մաքրե՞մ: Իսկ եթե ստպես, կգնամ նախարարի վզից կբռնեմ կբերեմ, թող ինքը էդ ցածր աշատավարձով մաքրի: Ես Նիկոլ եմ գոռացել»:
Սա միայն դպրոցի հետ կապված մի դրվագ: Հիմա պատկերացրեք այլուր վիճակը: Անարխիա ենք սանձազերծո՞ւմ:
Արշակ Արզիկյանի ֆեյսբուքյան էջից