Էրդողանը բացատրել է՝ ինչու է Քաթարի Էմիրը 400 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ նվիրել իրեն
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացատրել է Քաթարի Էմիրից թանկարժեք օդանավ ստանալու փաստը՝ նշելով, որ օդանավը ոչ թե իր անձնական սեփականությունն է, այլ պատկանում է պետությանը, գրում է diken.com.tr կայքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին շուրջ 400 մլն դոլար արժողությամբ Boeing-747-8 օդանավ է նվիրել։
Էրդողանը հայտնել է, որ իրենք հետաքրքրվել են վաճառքի հանված օդանավով ու ցանկացել են գնել այն, սակայն Քաթարի էմիրն իմացել է այդ մասին ու անվճար նվիրել ինքնաթիռը Թուրքիային։
«Ասաց՝ ես Թուրքիայից փող չեմ վերցնի, նվիրում եմ», - պատմել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը զարմանք է հայտնել, թե ինչու են ընդդիմադիր կուսակցությունների անդամները անհանգստացել ու զայրացել այդ փաստից։
«Մենք հետաքրքրվեցինք օդանավով, նրանք էլ որոշեցին նվիրել, ի՞նչ կա դրանում։ Դա իմ սեփականությունը չէ, Թուքիայի հանրապետությանն է», - ասել է Էրդողանը։
Նշենք, որ մինչ այս ինքնաթիռն ընդհանուր առմամբ հասցրել է օդում անցկացնել 436 ժամ՝ իրականացնելով 200 թռիչք։ Ինքնաթիռն ունի առանձին ննջասենյակներ, նիստերի դահլիճ ու անգամ՝ բուժսենյակ։