Թուրքիայում սննակնում են արհեստավորները
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Վերջին երկու ամսում Թուրքիայում 50%-ով աճել է սննկացած արհեստավոր անհատ ձեռներեցների թիվը, տեղեկացնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը։
Հայտնի է, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում վերջին 4,5 տարում իրենց խանութներն ու արտադրամասերը փակել է 481.791 անհատ ձեռներեց արհեստավոր։
Միայն վերջին 8 ամսում իրենց խանութները կամ արհեստանոցները ստիպված է եղել փակել 64.305 անհատ ձեռներեց։
Այս տարվա հուլիս և օգոստոս ամիսներին այդ թիվը կազմել է 19.000, մինչդեռ անցյալ տարի նույն ժամանակահատվածում սննկանալու պատճառով խանութներն ու արհեստանոցները փակած անհատ ձեռներեցների թիվը ավելի քիչ էր՝ 12.000։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն, խոսելով Թուրքիայում տնտեսական ճգնաժամի մասին, նշել էր, որ այն ամենը, ինչ անհրաժեշտ է Թուրքիային հիմա, ժողովրդավարական ինստիտուտների կողմից երաշխավորված ավելի լայն տնտեսական ինստիտուտներն են։