Ահա ՔՊ-ի իրական դեմքը, միտքը եւ խոսքը
Նաիրա Զոհրաբյանը, որը Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է ԲՀԿ ցուցակը, իր ելույթներից մեկում ասել է. «Ռոբերտ Քոչարյանի փիառը մենակ դուք եք անում, Քոչարյան մեզ համար գոյություն չունի, Սերժ Սարգսյան գոյություն չունի։ Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն են «Իմ քայլը» ցուցակում, բացենք իրենց համամասնական ցուցակը՝ Միքայել Մինասյանի քեռու որդին իրենց համամասնական ցուցակում է, Միքայել Մինասյանի սանիկն իրենց ցուցակում է, Սերժ Սարգսյանի մերձավոր խորհրդատու Զորի Բալայանի բարեկամն իրենց համամասնական ցուցակում է»։
Նաիրա Զոհրաբյանը նաեւ հավելել է. «Հիմա մե՞նք ենք Սերժական-Ռոբական, թե՞ դուք, թե՞ կարծում եք՝ փողոցներում, հարթակներում ճղճղալով, հիստերիկ շարժումներ անելով կարողանալու եք երկար ժամանակ խաբել այս ժողովրդին, բավական եղավ, մենք չէինք խոսի այս ամենի մասին, եթե դուք չանցնեինք բարոյականության, տղամարդկության, արժանապատվության սահմանները։ Բա եթե տենց լավ թեկնածու ունեք, ինչի՞ եք ոտ ու ձեռ ընկել, ինչի՞ եք խառնվել, ինչի՞ եք սոցցանցերում հայհոյում, ես հիմա ասում եմ՝ այն տղամարդը, ով անանիմ, ֆեյքերի անվան տակ հայհոյում է՝ թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, ոչ թե ֆեյքերով, այլ եկեք կանգնեք այստեղ բանավիճենք։
Ձեր թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախնում ա, չի գալիս, գա՝ ի՞նչ խոսա, գա իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի, վախենում է։ Հիմա ասում եմ՝ տղամա՞րդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ պախկվելով քաղաքապետ խաղալ»։
Ահա այս ելույթին իր ֆեյսբուքյան էջում այսպես է արձագանքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը, որի քաղաքական կյանքի փորձը միայն պատգամավորի օգնական լինելն է եղել, եւ որն ընդամենը 23 տարեկան է: Գուցե որ ավելի մեծ փորձառություն ունենար, գուցե եթե համալսարանում դասերը լավ սովորեր նման ձեւով չարձագանքեր, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք:
«Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական «Իմ քայլը» դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչեւ «դու սուս» հրահանգը։
Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։
Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը։
Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական #իմքայլըդաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը»։
Ահա այսպիսի արձագանք եւ այս ուժը, որը նման մամուլի խոսնակ ունի հավակնում է իշխանությունը վերցնել Երեւանում: Կարելի է պատկերացնել, թե ինչ բառապաշարով նրանք կսկսեն խոսել, եթե հանկարծ երեւանցիները որոշեն, որ իրենց քաղաքապետը պետք է լինի Կարգին Հայկոն, որը ոչ քաղաքը կառավարելու փորձ ունի, ոչ էլ քաղաքականության մեջ է եղել:
Հակոբ Ասատրյան
Top-News.am