The Sunday Mirror-ը պատմել է Սկրիպալներին թունավորողների երկու հանցակիցների մասին
Այս թեմայով
- Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
- Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
- Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
- Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Բրիտանացի քննիչները հետախուզում են Սերգեյ Սկրիպալին թունավորելու մեջ կասկածվող Ռուսլան Բոշիրովի ու Ալեքսանդր Պետրովի երկու ենթադրյալ հանցակիցներին, գրում է The Sunday Mirror պարբերականը։
Ենթադրվում է, որ հանցակիցներից մեկը, որին հոդվածում կոչում են «դոկտոր Նովիչոկ», բժիշկ է եւ նրա խնդիրն է եղել թույլ չտալ Բոշիրովի ու Պետրովի թունավորումն այդ թույնով, եւ նրանց օգնել, եթե այնուամենայնիվ, դա տեղի ունենար։ Սա թույլ կտար, մասնավորապես, խուսափել գործին ոստիկանության կամ բրիտանցի բժիշկների միջամտությունից։
Պարբերականի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ Լոնդոնի City Stay Hotel հյուրանոցում գրանցվելուց հետո Բոշիրովն ու Պետրովը հանդիպել են «դոկտոր Նովիչոկի» եւ եւս մեկի հետ, որն աշխատում է ՌԴ դեսպանատանը, որից հետո գնացքով ուղեւորվել են Սոլսբերի։
The Sunday Mirror-ը պարզել է նաեւ, թե ինչով են զբաղվել Բոշիրովն ու Պետրովը բացի Սոլսբերի ուղեւորությունը։ Պարբերականի տեղեկությամբ՝ ոստիկանություն է դիմել մի տղամարդ, որն եւս City Stay Hotel-ում էր բնակվում այդ նույն օրերին, ինչ ԳՀՎ գործակալները։
Հյուրանոցի հյուրը պատմել է, որ մարտի 4-ի գիշերը Բոշիրովի ու Պետրովի համարից մարիխուանայի հոտ է տարածվել ամբողջ միջանցքով․ «Ավելի ուշ մի կին եկավ, կարծում եմ՝ մարմնավաճառ էր․․․Ես լսում էի, թե ինչպես էին նրանք երկար ժամանակ սեքսով զբաղվում»,-պատմել է տղամարդը։
Բացի այդ, տղամարդը նշել է, որ Բոշիրովի ու Պետրովի եւ հյուրանոցը սպասարկող անձնակազմի միջեւ վեճ է ծագել այն պատճառով, որ նրանք մեծ քանակությամբ աղբ էին թողել սենյակում։