Ֆրանսիացի սենատորը Արցախում է
Ֆրանսիայում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և երկու երկրների միջև ուղիղ երկխոսության հաստատման հարցերն են քննարկել Ֆրանսիայի Սենատի անդամ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին եւ Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։ Այս մասին հայտնեցին Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ժիլբեր-Լյուկ Դըվինազին Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն է։
Մասիս Մայիլյանը կարևորել է Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկիր եւ ներկայացրել ապակենտրոնացված համագործակցության ձեռքբերումներն ու ընթացիկ ծրագրերը։
Նրանք մտքեր են փոխանակել տարբեր մակարդակներով երկկողմ կապերի սերտացման ու ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների մասին։