Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը ռազմական ոլորտում նոր համաձայնագիր են ցանկանում ստորագրել
Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը ռազմական ոլորտում նոր համաձայնագիր են քննարկում։
Ադրբեջանի խորհրդարանի միջխորհրդարանական կապերի ու միջազգային հարաբերությունների հանձնաժողովն այսօր քննարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմական ոլորտում փոխըմբռնման մասին հուշագրի հաստատման հարցը, գրում է «Թրենդ» գործակալությունը։
Հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը նշել է, որ երեք երկրների միջև ռազմական կապերի ուժեղացումը շատ կարևոր է, ավելին՝ դա յուրահատուկ ուղերձ է միջազգային հանրությանը։
Սեիդովը նշել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև կապերը բարձր մակարդակով զարգանում են ոչ միայն տնտեսական, մշակութային, հումանիտար, այլև ռազմական ոլորտում։