SpaceX-ը որոշել է առաջին զբոսաշրջիկին, ով կուղեւորվի Լուսնի շուրջ թռիչքի
Իլոն Մասկի SpaceX-ը հայտարարել է, որ ընտրել է մարդու, որը պատմության մեջ առաջին անգամ BFR (Big Falcon Heavy) հրթիռով որպես զբոսաշրջիկ կուղեւորվի Լուսնի շուրջ թռիչքի, գրում է ՌԲԿ-ն:
Ընկերությունն այս իրադարձությունը կարեւոր քայլ է անվանել հասարակ մարդկանց տիեզերքում ճանապարհորդելու հնարավորության տրամադրման ճանապարհին: Թե ով է այդ զբոսաշրջիկը, ընկերությունը դեռ չի բացահայտում:
«Թե ով կմեկնի եւ ինչու, կիմանաք երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին», —Twitter-ում հայտնել է ընկերությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am