Զախարովա. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցի վերաբերյալ մնում է անփոփոխ:
«Մենք ելնում ենք այն փաստից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով: Ինչպես հայտնի է, սա մեր ավանդական դիրքորոշումն է հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա», - նշել է Զախարովան:
Նրա խոսքով, Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի կողմերին միջնորդական աջակցություն ցույց տալ, որն անհրաժեշտ է փոխզիջման հասնելու համար: «Բայց, իհարկե, կողմերը պետք է նաեւ համապատասխան մթնոլորտ ստեղծեն առաջընթացի համար», - ասել է նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am